Ֆինանսների նախարարը հայտնեց, որ պետությունը պարտք է վերցնում նաև պետական պարտքերը փակելու համար
«2025 թվականին մենք պլանավորում ենք ունենալ մոտավորապես 600 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկեր, 500 մլն դոլարի եվրաբոնդի թողարկում»,-պատախսանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ասաց էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ պարտքը ոչ միայն բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն է ուղղվելու, այլև նախորդ պարտքերի մայր գումարների մարմանը։
Հովհաննիսյանը չհիշեց, թե որ ապրանքների արտահանման շնորհիվ է ՀՀ-ից տեղական արտադրանքի արտահանում բացասական բալանսից տարվա երկրորդ կեսին դարձել 1.4 % աճ գրանցել։
Նախարարի փոխարեն ԿԲ Նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց,որ աճը ապահովել են կոնյակը, ծխախոտը և հանքարդյունաբերությունը։
Անդրադառնալով Հնդկաստանից զբոաշրջիկների հոսքին՝ Հովհաննիսյանն ասաց, որ 2024 թվականին նրանց հոսքը էականորեն նվազել է։
Հարակից հրապարակումներ`
- Պետությունը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է. Փաշինյան
- Մինչև տարեվերջ ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը հասնելու է 50/50 %-ի.Վահե Հովհաննիսյան
- Նիկոլ Փաշինայնը և իր թիմը փորձում են պատերազմի սպառնալիքով կերակրել մեզ և անընդհատ վախեցնել. Թագուհի Թովմասյան