«Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում, այսօր ակցիաներ կլինեն
«Գոյ» թատրոնի դերասանները երկրորդն օրն է գիշերում են թատրոնում։
«Մեր պահանջն էր՝ պատկան մարմինների կողմից արձագանք, որ մեր խնդիրը հրատապության կարգով ընթացքի մեջ է կամ լուծվում է։ Մենք երեկ չունեցանք որևէ արձագանք, դրական տեղաշարժ մինչև աշխատանքային օրվա ավարտը և որշեցինք ևս մեկ գիշեր անցկացնել թատրոնում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։
Հիշեցնենք, որ թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոնի տարածք, ուր նրանց մուտքն այս տարվա մարտից արգելված է։ Նրանց պահանջն է՝ հրատապ լուծում տրվի իրենց խնդրին, իսկ իրենց խնդիրն է՝ «թույլ տալ ստեղծագործել իրենց թատրոնի տարածքում»։
Նա հայտնեց, որ այս պահին թատրոնում 6 հոգով են մնացել. «Սկզբում, երբ մտանք թատրոնի շենք, 14 հոգով էինք։ Մարդիկ կային, որոնք անձնական գործերով, որոշներն էլ դատախազությունից, այլ մարմիներից տեղեկություն վերցնելու համար դուրս էին եկել վերադառնալու նպատակով։ Սակայն թույլ չեն տվել նրանց մուտքը»։
Ս. Արզումանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են մեզ աջակցություն ցուցաբերել, ժամը 11։00-ին եկեք «Գոյ» թատրոնի մուտքի մոտ ու միացեք «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմին։ Նրանց հետո ակցիաներ կան անելու։ Կշարժվեք որոշակի վայրեր։ Հուսամ՝ այսօր որոշակի դինամիկա կլինի մեր գորողության մեջ»։
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Երևի իրենց թվացել է՝ մեզ 6 ամիս տանել-բերելով, համաձայնել ենք. «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ
- «Գոյ» թատրոնի դերասանների վարքագիծն անհասկանալի է, մենք ունեինք պայմանավորվածություն. ԿԳՄՍ նախարար
- «Գոյ» թատրոնի դերասանները գիշերել են հենց թատրոնում
- Ոստիկանները փորձում են մեզ թատրոնից բռնի ուժով դուրս հանել․ «Գոյ» թատրոնի դերասան
- Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան