Կառավարությունը մոտ 2.7 մլրդ դրամ կհատկացրեց 4 կրթահամալիրի և 7 դպրոցի շինաշխատանքների համար
«Այս որոշման նախագծով մենք առաջարկում ենք վերաբաշխում անել 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում 2 մլրդ 685 մլն դրամի չափով, և այս նպատակով գումարներն ուղղել 11 օբյեկտների, որոնից 4-ը կրթահամալիր է, և 7-ը՝ դպրոց, աշխատանքները մեկնարկելու համար»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով բյուջեում միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշման նախագիծը։
Նա վստահեցրեց, որ վերաբաշխման նախագիծը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը:
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ նախագիծը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակներում իրականացվող հերթական քայլ է և ներկայում 223 դպրոցում աշխատանքներ են ընթանում, որից 35-ում աշխատանքներն ավարտված են:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե առանց ընթացիկ շինարարական գործընթացները կանգնեցնելու, դանդաղեցելու, վնասելու, գույքագրում են այն դպրոցների ցանկը, որոնք առաջին 300-ը ավարտելուց հետո պետք է սկսեն:
«Սա նշանակում է, որ երկրորդ 300-ի անհրաժշտությունն ակնհայտ է, 3-րդ 300-ի անհրաժեշտությունը կգնահատվի 2-րդ 300-ի իրականացումից հետո»,-հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ
- Դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛ աշխատանքների որակից, թե՛ տեմպից. Շիրակի մարզպետ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում