Հոռոմ Ավինյան
Ամբողջ ֆեյսբուքը լիքն է 100 դրամանոցների մասին ծաղրով, դժգոհությամբ, զարմանքով, բողոքով, ու այլ բաներով։ Օրինակ, մեկը գրել էր՝ «Հոռոմի տեռ դարձած 100 դրամանոցները...», իսկ ես չգիտեմ ինչ է նշանակում «Հոռոմի տեռ» ու որ տեռի մասին է խոսքը։
Թեև՝ ցանկացած բացատրությամբ էլ աշխատում է։ Եվ որ՝ 100 դրամանոցներ չկան և քաղաքացիները դրանք գնում են ավելի թանկ, և որ՝ քաղաքապետ Ավինյանի արած տրանսպորտային «ռեֆորմից» հերթական վատհոտ քամին է տարածվում։
Չգիտեմ՝ ովքեր են եղել «հաջողակ տղամարդիկ» հանդիպմանը, բայց դրանց գահին պետք էր նստեցնել ոչ թե հյուրընկալին, այլ telcell-ի տնօրենին։ Կամ՝ տիրոջը։ Ինչպիսի միակ ընտրված «գործարար»՝ և մետրոյի անցուդարձի համար, և ավտոբուսներ խցկվելու համար, և էլ ով գիտե՝ դեռ ինչերի համար։ Նայում ես telcell-ի կայքը՝ հպարտանում են, թե օրական 1,5 միլիոն հպում ունեն իրենց տերինալներին։ Ախխ, եթե իմանացյիք, թե որքան «հպում» ունեք նույնականացում չուզող քաղաքացիների կողմից ամեն «հարմար» առիթով...
Ի դեպ՝ ԿԲ-ն հայտնում է, որ նոյեմբերի 4-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են;
Իհարկե կնվազեն՝ պահանջարկ չկա. Մարդիկ իրենց հոգեպահուստներ տալիս, 100 դրամանոցներ են գնում։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- 100-դրամները պարտադիր դարձնելուց հետո միայն շաբաթ օրը հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ. Քաղաքապետարան
- Հաջորդ շաբաթ 100 դրամների կրիզիս է լինելու. Մեսրոպ Մանուկյան
- Տիգրան Ավինյան, Սուրեն Գրիգորյան, համեցեք, երթևեկեք մետրոյով. Սոնա Աղեկյան
- Նոյեմբերի 1-ից Երևանի հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու 100 դրամանոց մետաղադրամով կամ QR կոդով վճարումը
- Հայտնի խոսք կա՝ երբ կկվի վրայից հոտ է գալիս, ասում է՝ ինձանից չէ, բնից է. Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանի մասին
- Ունենալ 100 դրամներ. Կարևոր նորություն ավտոբուսից օգտվողների համար