Ռուսաստանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել, նրան մեղադրում են վարձկшն լինելու համար
Իրավունք
16:05 06/11/2024
Հայաստան

Ռուսաստանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել, նրան մեղադրում են վարձկшն լինելու համար

Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի։ Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Վկայակոչելով ՔԿ-ին՝աղբյուրը գրում է, որ նա մեղադրվում է որպես վարձկան Ռուսաստանի դեմ Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակցելու համար։

Արմեն Բալյանը ձերբակալվել է թվականի հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձ կատարելիս։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այս տարվա օգոստոսից։

Ըստ ՔԿ-ի, 2022 թվականի նոյեմբերին Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա և մինչև 2023 թվականի դեկտեմբեր գումարի դիմաց մասնակցել է ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։

Placeholder
Ռուսաստանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել, նրան մեղադրում են վարձկшն լինելու համար