Դեռևս շարունակում են մնալ հարցեր. Վահան Կոստանյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
«Եվրոպայից հնչող կարծիքները խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է և մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում որ բոլոր հայ ռազմագերիները և Բաքվի բանտերում պահվող այլ անձինք ի վերջո վերադառնան Հայաստան»,- ԱԺ միջանցքում լրագրողներին հայտնեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը
Հայ-ադրբեջանական ընդհանուր կարգավորման գործընթացի շրջանակներում զարգացումները, ըստ Կոստանյանի, թափանցիկ են և հավելյալ մեկնաբանությունների կարիք չկա։
Նա հայտնեց, որ կան խողովակներ, որոնցով Ադրբեջանի հետ ընթանում են շփումներ, այդ թվում նաև 11-րդ ադրբեջանական նախագիծը, որի խմբագրումը ստացվել է վերջերս և դիտարկվում է:
«Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն այս տեսակետները մոտարկելու»,-հայտարարեց Կոստանյանը:
Դիտարկմանը, որ Ալիևը մի կողմից լավատեսություն է հայտնում խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, մյուս կողմից սպառնում է Հայաստանին՝ փոխնախարարն ասաց. «Հայաստանը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստում են»:
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությանը. Ալիև
- Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի աջակցությունն է հայտնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
- Պուտին. ՌԴ-ն կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար