Շերը 14 տարեկանում է կորցրել իր կուսությունը՝ վրեժ լուծելու համար
Երգչուհի Շերը իր «Cher: A Memoir, Part First» գրքում նշել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ ընկերոջից վրեժ լուծելու համար: Հուշերից մեջբերումներ ներկայացնում է The Independent-ը:
Շերը պատմել է, որ դեռահաս տարիքում հարաբերություններ է ունեցել իտալացի ավագ դասարանցու հետ, ով ապրում էր իր հարևանությամբ՝ Սան Ֆերնանդո հովտում: Երգչուհու խոսքով՝ երբ իրենք մենակ են եղել, երիտասարդն իրեն բարյացակամ է պահել, սակայն ընկերների հետ հանդիպելուն պես իրեն վերաբերվել է ինչպես «անփույթ երեխայի»։ Երգչուհին հիշել է, թե ինչպես է իր սիրելին խայտառակել իրեն.
«Մի օր, երբ նրա ընկերներն առաջարկեցին գնալ Bob's Big Boy, նա ասաց. «Լավ, ես կվերցնեմ Շերին»: Նրանք ծիծաղեցին և ասացին. «Այս երեխային ես տանելո՞ւ»: «Եվ նա թողեց ինձ»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ իր կյանքի մանրամասներից կիսվել է աստղը:
Շերը հայտարարել է, որ այն իրեն շատ է ցավ պատճառել, ուստի որոշել է սեքսով զբաղվել այդ տղայի հետ՝ նրանից վրեժ լուծելու համար։ Երգչուհին բացատրել է, որ այն առաջին անգամն է եղել։
«Ես հարցրեցի նրան. «Սա՞ էր ամբողջը: Մենք վերջացրեցի՞նք»: Հետո ասացի, որ գնա տուն ու այլևս չվերադառնա»,-ասաց էստրադային երգիչը։
Ներկայումս Շերը հարաբերությունների մեջ է երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ։