Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է.
«2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։
Սա մի կողմից շատ ոգևորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։
Ոգևորիչ, որովհետև ապացում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։
Հիասթափեցնող, որովհետև մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետևող էր, և միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ընթացքում։
Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք»։