Տնտեսություն 15:42 25/11/2024 Հայաստան

Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները. «Հետք»

Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։

«Ռուսաստանի համար ձեռնտու է ոսկու առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանն արտահանման տուրքեր չի գանձում, իսկ մասնավոր անձանց միջոցով առևտուրը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։

Այս հետաքննությամբ պարզել ենք, թե հայկական որ ընկերություններն են օգնում Ռուսաստանին շրջանցել առևտրային պատժամիջոցները։

Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով

Ոսկին ռուսական արտահանման առաջատար ապրանքներից է, որի վրա Արևմուտքն արգելք դրեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այդպիսով Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ։

2022 թվականի հունիսին ԱՄՆ-ն ռուսական ծագման ոսկու ներմուծման արգելք սահմանեց։ Տեխնիկապես այս էմբարգոն վերաբերում է միայն ԱՄՆ-ի կողմից ներմուծմանը։ Սակայն, եթե մեկ այլ երկիր գնի այս «կեղտոտ» ոսկին, այն չի կարող ԱՄՆ-ում վաճառել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերը չեն գնի այն ներդրումների կամ առևտրի համար: Այսպիսով, ի տարբերություն այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների, ամերիկյան էմբարգոն բանկային ոսկու նկատմամբ ինքնաբերաբար դառնում է գլոբալ։

2022-2023 թվականներին ռուսական ոսկու հոսքը թեքվեց դեպի Արևելք. մինչև լայնածավալ պատերազմի բռնկումը այն արտահանվում էր հիմնականում Մեծ Բրիտանիա, սակայն 2022 թվականից ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Թուրքիան դարձել են հիմնական ստացողները։ Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, այս հոսքերը դադարեցվել են 2023 թվականի ապրիլից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի ունցիա ռուսական ոսկի չի արտահանվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս։

2020 թվականին, ըստ ռուսական մաքսային տվյալների, որոնք ստացել է «The Insider»-ը, Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմաններից դուրս 18 մլրդ դոլարի ոսկի է վաճառել, իսկ 2021 թվականին՝ 17 մլրդ դոլարի։ Հաջորդող տարվանից ցուցանիշները կտրուկ ընկել են՝ 7 մլրդ դոլարի՝ 2022-ին և ընդամենը 2 մլրդ դոլարի՝ 2023 թվականին։ 2023-ի ապրիլին, ինչպես նշվեց, արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս դադարեցվել է։

Մոտավորապես նույն ժամանակահատվածում Հայաստանը դարձավ ոսկու խոշոր արտահանող։

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ոսկու ներմուծումը կտրուկ ավելացրել է 2023-ին, և արդեն 2024-ի առաջին կիսամյակում այն հասել է 4.4 մլրդ դոլարի (մոտ 66 տոննա)։ Խոսքը ոչ վերջնական մշակված ոսկու մասին է, որը գրեթե ամբողջությամբ ներկրվել է Ռուսաստանից։ Սա հաստատում են նաև ՄԱԿ-ի Comtrade բազայի տվյալները։

Նույն ընթացքում այդ ոսկին արտահանվել է Հայաստանից։ Միայն այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 4.1 մլրդ դոլարի ոսկի (59 տոննա)։

Ռուսական մաքսային տվյալները որոշ չափով տարբերվում են։ Ըստ այդ տվյալների՝ 2022-2024 թվականներին Հայաստանը Ռուսաստանից գնել է 5.2 մլրդ դոլարի ոսկի։ Ռուսական և հայկական մաքսային տվյալների միջև տարբերությունը կարող է բացատրվել երկու երկրներում գործարքների և դրանց ներկայացման ժամկետների տարբերություններով:

Մինչև 2022 թվականը ևս Հայաստանը արտահանել է ոսկի, սակայն դա  Հայաստանում արդյունահանված ոսկին էր, որը շատ ավելի փոքր ծավալներ ուներ, քան վերջին երկու տարիներին վերաարտահանվող ոսկին։

Ովքե՞ր են տանում ռուսական ոսկին․ հայ քաղաքական գործիչներն ու Ռուսաստանի հետ կապ ունեցող գործարարները

«Insider»-ը և «Հետքը» պարզել են, որ 2024 թվականին Հայաստան ռուսական ոսկու ամենախոշոր ներկրողների թվում (խոսքը 2024-ի հունվար-մայիսին 100 միլիոն դոլարից ավելի ոսկի ներկրած ընկերությունների մասին է) կան հայ հայտնի քաղաքական գործիչների և օլիգարխների հետ փոխկապակցված ընկերություններ, ինչպես նաև բիզնեսներ, որոնք կապեր ունեն Ռուսաստանի հետ։

Հայաստան ոսկու ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ–ն, որը փոխկապակցված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ։ Ֆաբրիկան ոսկի է գնել մոտ երեք տասնյակ ռուսական ընկերություններից։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկան» պաշտոնապես բացվել է 2022 թվականին՝ «Երևան» շուկայի տարածքում գտնվող նոր շենքում։ Այն կապված է Սուքիասյանների և Ավագյանների ընտանիքների հետ. վերջիններս Ռուսաստանում ոսկերչական բիզնեսով էին զբաղվում։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի արմատները տանում են դեպի օֆշորներ։

Ավելի վաղ պարզել էինք, որ Երևանի ոսկերչական ֆաբրիկան Հայաստանից վերաարտահանում է նաև մեծ քանակությամբ ռուսական ծագման զարդեր, որոնք Հայաստանի արդյունաբերության վիճակագրության մեջ հաշվարկվում էին որպես տեղական արտադրանք։ Դրանք արտահանվում են արտաքին տնտեսական գործունեության այլ ծածկագրերով, հետևաբար՝ որևէ կերպ չեն ներառվում ոսկու այն ցուցանիշների մեջ, որոնց մասին նշել ենք այս հոդվածում։

Ըստ երևույթին, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն փորձել է ռուսական ոսկերչական արտադրանքի ծագումը թաքցնել, ինչը կապահովագրեր անարգել արտահանումը։ Նշված հոդվածում առավել մանրամասն ներկայացված են Սուքիասյանների և Ավագյանների կապերը։

Նրանք, փաստորեն, բացի ոսկերչական իրերից ու զարդերից, ռուսական կողմի հետ աշխատել են նաև անմշակ ոսկու ուղղությամբ։

Խաչատուր Սուքիասյանը 90-ականների կեսերից զբաղվում է բիզնեսով տարբեր ոլորտներում։ Նրան և իր եղբայրներին է պատկանում  Հայաստանում գործող «Հայէկոնոմբանկ»-ը և «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերությունը։ Նրանց բիզնեսների մեծ մասը միավորված է «Սիլ կոնցեռն»-ի ներքո։ Սուքիասյանին են պատկանում Երևանի կենտրոնում գտնվող «Ռոսիա» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնները, «Երևան» տոնավաճառը, «Adidas» խանութը և այս ապրանքանիշի ներկայացուցչությունը Հայաստանում, «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը, «Fly One Armenia» ավիաընկերությունը և բազմաթիվ այլ բիզնեսներ։

Հատկանշական է, որ ոսկու այս առևտրում հայկական բանկերը չեն հանդիսացել խոշոր ներմուծողներ կամ արտահանողներ։

2024 թվականին Հայաստանում ոսկու առևտրի այս շղթայում խոշոր ներմուծող և արտահանող ընկերություն է նաև՝ «Թիբի արմ» ՍՊԸ–ն։ Հայաստանում գործող ընկերությունների պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ այն գրանցվել է 2022 թվականի մայիսին։ Այս պահին ընկերությունն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացի Արմեն Թադևոսյանին։

Արմեն Թադևոսյանի մասին շատ բան հայտնի չէ։ Ռեգիստրային տվյալներում երևում է, որ նա այժմ նաև ընկերության տնօրենն է։ Սակայն, հետաքրքրական է, որ ընկերությունում կարճ ժամանակ մասնաբաժին է ունեցել Ջորջ Սթենլին, որը ենթադրաբար ԱՄԷ-ի քաղաքացի է, քանի որ նրա անձնագիրը տրվել է Դուբայում։  Նա  2024 թվականի հունվարին 60% բաժնեմաս է ձեռք բերել «Թիբի արմ»-ում, որը կես տարի անց վաճառել է Արմեն Թադևոսյանին։

Մինչ այս տարվա հոկտեմբեր ամիսը ընկերության տնօրենն էր ՀՀ քաղաքացի Արտակ Հարությունյանը։

Արմեն Թադևոսյանը, Ջորջ Սթենլին և Արտակ Հարությունյանը, ըստ երևույթին, գործընկերներ են։ Նրանք ներգրավված են Հայաստանում գրանցված «Տրանսմիներալ» և «Էկովիլլա ռեզիդենսիս» ՍՊԸ-ներում։ Արմեն Թադևոսյանին է ամբողջությամբ պատկանում նաև «Սաութ մայն» ՍՊԸ-ն։

«Էկոլուր»-ում հրապարակված հայտարարություններից մեկից տեղեկանում եք, որ այս ընկերությունը Սյունիքի մարզում օգտակար հանածոների պաշարները վերանայելու հայտ է ներկայացրել։

2024 թվականի հունվար-մայիսին «Թիբի արմ»-ի  Ռուսաստանից ներմուծման ծավալը, ըստ մեր ձեռքի տակ եղած ռուսական մաքսային տվյալների, գերազանցել է 700 միլիոն դոլարը։ Ընկերությունը ոսկի գնում է հիմնականում ռուսական բանկերից։ «Թիբի արմ»-ը կայք չունի, համացանցում դրա մասին տեղեկություն չկա։

«Հետքը» ընկերության ներկայացուցչի հետ կարողացավ կապ հաստատել միայն Արմեն Թադևոսյանի հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով։ «Հետքի» հետ զրույցում ընկերության տնօրեն ներկայացած անձը ընկերության սեփականատեր Արմեն Թադևոսյանի անունից հայտարարեց, որ չեն ցանկանում մեկնաբանել իրենց գործունեությունը։ Մինչև հեռախոսազանգը նաև գրավոր նամակով էինք դիմել Արմեն Թադևոսյանին, սակայն այն ևս մնացել է  անպատասխան։

«Հետք»-ի տեղեկությունների համաձայն՝ «Թիբի արմ»-ը իրականում փոխակապակցված է ոսկու առևտրով զբաղվող մեկ այլ ընկերության և դրա իրական սեփականատերերի հետ։ Ապացույցների կիսատ լինելու պատճառով այս ընկերությանը կանդրադառնանք ավելի ուշ՝ առանձին հոդվածով։

Ոչ միայն այս, այլև ոսկի ներկրող ու արտահանող մյուս ընկերությունների հետ «Հետքը» փորձեց կապ հաստատել։ Զրույցները ցույց տվեցին, որ ընկերությունները հակված չեն քննարկել ոսկու առևտուրը, պատժամիջոցների ռիսկերը և համագործակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի հետ։
Հայաստանում ոսկու ներկրող խոշոր ընկերություններից է «Դայմնդ Ստանդարտ» ՍՊԸ-ն։ Սեփականատեր Անահիտ Չիտչյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ 2022-2024 թվականներին ընկերությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում՝ ստացված լիցենզիաների հիման վրա, և ամեն ինչ թափանցիկ արտացոլվել է իրենց հաշվետվություններում։ Նա հրաժարվեց պատասխանել այլ հարցերի, բացի այն, որ ընկերությունն այս տարվա առաջին կեսից հետո ներմուծումներ և արտահանումներ չի իրականացրել։

Անահիտ Չիտչյանին է պատկանում «Պլյուս-Մինուս» ՍՊԸ հաշվապահական ընկերությունը: Ըստ ՊԵԿ-ի՝ սա շրջանառության հարկի համակարգում գործող փոքր ընկերություն է։ Չիտչյանին է պատկանում նաև «Կոբի» ՍՊԸ-ն, որը հարկային ծառայությունում գրանցված է որպես ավտոմեքենաների մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն։

«Դայմնդ Ստանդարտ»-ը գրանցվել է 2022 թվականի հունիսին։ Ի սկզբանե այն ունեցել Է երկու այլ սեփականատեր՝ Ռուսաստանում գրանցված Ռակեշ Կումար Շարման և Իսլամբեկ Սապարբոյ Օտաժանովը: Հիմնադրումից անմիջապես հետո ընկերությունը սկսել է ոսկի արտահանել Հայաստանից։ 2023 թվականի ապրիլին ընկերությունն ամբողջությամբ փոխանցվել է Անահիտ Չիտչյանին։ Նրա լինկդինյան էջում նշված է, որ աշխատում է նաև Հայ-ռուսական համալսարանում։

Խոշոր ներկրող «Վին-գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Զոհրաբ Թորոսյանը ևս մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ընկերությունը տարվա երկրորդ կեսից պասիվացել է։ Նրա խոսքով՝ «Վին-գոլդ» և «ԳԳ-գրուպ» ընկերությունները, որոնք երկուսն էլ պատկանում են ՀՀ քաղաքացի Գոռ Շառյանին, արտահանել են չմշակված ոսկի։ Հայաստանում դրանք որևէ մշակման չեն ենթարկվել։

Երկու ընկերություններն էլ ոսկի են գնել ռուսական մատակարարներից։ «Վին-գոլդ»-ը հիմնադրվել է 2022 թվականին, «ԳԳ-գրուպ»-ը՝ 2023-ին։

Ոսկու առևտրով զբաղվող ընկերությունների մեծ մասը բացվել են 2022 թվականից հետո, ինչը նշանակում է, որ դրանց ստեղծման հիմնական նպատակը պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ոսկին այլ երկրներ արտահանելն է եղել։

Այդ ընկերությունների մեծ մասի անունները քիչ հայտնի են, սակայն փակ շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ դրանցից մի մասի թիկունքում  նախկին պաշտոնյաներ են կանգնած, որոնք այս կամ այն կերպ աջակցել են լիցենզիա ստանալուն և անարգել արտահանելուն։ Ցավոք, մեր աղբյուրները նախընտրում են գաղտնի մնալ և շատ տեղեկություններ չհայտնել։

Ռուսաստանից Հայաստան ոսկի ներմուծող խոշոր ընկերություններից են Գյումրիում գրանցված «Բագարիո գոլդ» և «Բագարիո գրուպ» ՍՊ ընկերությունները, որոնք պատկանում են Վոլոդյա Բագարյանին։ Ներմուծողների շարքում է նաև «Աշոտ Բագարյան» ՍՊԸ-ն, որը ևս գրանցված է Գյումրիում։

Ոսկին չի մնում Հայաստանում

Ինչպես նշեցինք վերևում, ոսկին Հայաստանում չի մնում՝ ո՛չ ոսկերչական իրերի տեսքով, ո՛չ բանկերում։  Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանված 4.1 մլրդ դոլարի ոսկու (59 տոննա)  64%-ը արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացած հիմնական մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան»,-ասված է հետաքննության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}