Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը, անդրադառնալով Ա. Ցանկանյանի պաշտոնի բարձրացմնաը, գրել է.
«Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ալեքսանդր Ցականյանի պաշտոնավարման օրոք սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինաբար Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունը ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։
Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ»։