Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։
Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։
Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը.
«Մինչ սիոնիստները շարունակում են իրենց առևտուրը մեր ծովերում և նավահանգիստներում... նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։
Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով.
«Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:
Տեսանյութն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան