Փաշինյանի պատճառով դատավոր Սարգիս Պետրոսյանը քնից չի՞ զարթնելու
Մինչ ՀԱՊԿ-ը իր նիստում Փաշինյանի ու Հայաստանի վարքն էր քննարկում, մինչ Պուտինը բացատրում էր, թե՝ Արցախում ՀԱՊԿ-ը չէր պատերազմելու Հայաստանի փոխարեն, մինչ Լուաշենկոն խոսում էր մեր տարածաշրջանում աշխարհքաղաքական փոփոխութունների մասին, մինչ դատական նիստում հանրությունը ըմբոշխնում էր հերթական դատավորի՝ իրավագիտությունից հեռու յուրաքանչյուրի համար ակներև տգիտությունը ու ամբիցիաների պոռթկումները, մինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները հերթով ու մի քանի անգամ անընդհատ դատավորին բացատրում էին, որ իրենք չեն կարող դատավորին կամ դատախազներին բացարկ հայտնել կամ չհայտնել, քանի որ մեղադրանքի մասին տեղյակ չեն ու չգիտեն՝ իրենք իրավասու՞ են որևէ բան հայտնել, թե չէ.., մինչ դատական նիստի ընթացքի վերջին միացած մարդիկ, հանրային մեղադրողին լսելով, զարմացած մտածեցին, թե՝ վերջապես Գլխավոր դատախազությունը հասկացավ իր գործառույթները և մեղադրանք է ներկայացրել Փաշինյանին՝ ԱԺ մոտ խաղաղ ցույցին մասնակցող կին-երեխայի վրա նռնակնակներ նետելու հրամանի համար,... Փաշինյանը, չգիտես ինչու, հեծանիվ չէր քշում։
Ինչ իմանար վոթսափով Փաշինյանի հետ կապ չունեցող դատավոր Սարգիս Պետրոսյանը, որ հենց այն պահին, երբ ինքը դատարանում իր ահռելի հայրենասիրության վառ օրինակ է բերում զարթուցիչի վրա ՀՀ հիմնը դնելը, Փաշինյանը, կգ սմ փոխնարարը այդ հիմնի գլխին «օյին» են բերում։ Դե՝ կգ սմ-ն պարզ է, պիտի կրկնի Փաշինյանի ասածները՝ այս կառույցում դեռ հրաժարականի դիմումներ չեն գրել։ Իսկ Փաշինյանը իհարկե պիտի շարունակի հեծանիվ քշելը՝ ինչ տեսքով էլ այն լինի։ Երեկ էլի հիմնի փոփոխության տեսքով էր։
« Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս և ուշադրություն դարձնում, քան օրհներգին»,- ասում է Փաշինյանը, «մոռացած», որ իր կառավարության առաջին տարում Հանրապետության հրապարակում անձամբ կազմակերպեց համբուգերային նոր տարի՝ առանց ՀՀ հիմն հնչեցնելու։ Ու ընդհանրապես՝ հենց հարցը հասնում է հիմնին, Փաշինյանը հաճախ է մոռանում այն հնչեցնել։
Հիմա բողոքում է, որ «Յութուբում 1000 հատ օրհներգ կա»։
Ու հաստատ այդ 1000-ից մեկը դատավոր Պետրոսյանի զարթուցիչի վրայինն է, որ ամեն օր հնչում է, քնից արթնացնում դատավորին ու հավատացնում, որ նրանից ավելի հայրենասեր մարդ չկա Հայաստանում։
Ինչ է լինելու դատավորի հայրենասիրության ու զարթնելու հետ, երբ Փաշինյանը հեռախոսային-մեռախոսային տարբերակները վերացնել տա։ Սարսափելի է մտածել, թե ինչ խնդրի առաջ է կանգնելու հայաստանյան արդարադատությունը այդ ժամանակ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
- ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
- Օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով. ԿԳՄՍ փոխնախարար
- Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին. Դուք չեք ծանոթացել գործի նյութերին, այն, ինչ Դուք եք ուզում, որ ասեմ, ես կասեմ՝ նման բան չկա
- Ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս քան օրհներգին. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան