Հասարակություն 15:50 29/11/2024 Հայաստան

«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին

«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք դրել»,-«ՀայաՔվեի» նախաձեռնած «Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների ու մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկին ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը և նշեց, որ նախագծով ցանկանում են ուղերձներ հղել հասարակությանը և ամբողջ աշխարհին։

Առաջին ուղերձը, ըստ Սողոմոնյանի,  բարձր գնահատական է նահատակների՝ հանուն հայրենիքի գործած սխրանքների և որ հաշտ չեն այն մտքի հետ, որ անցյալը պետք է մոռանալ և Արցախը թողնել պատմական Հայաստանի տրամաբանության մեջ, ընդունել թշնամու ստորացնող պահանջները և տրամադրվել ապրելու այնպիսի կյանք,  որտեղ մեծ նպատակներ չկան և որի իմաստը սննդի ու վայելքների մեջ է, որում չկա հոգևոր, գաղափարական բաղադրիչ։

«Երկորդ ուղերձը մեր հերոսների նահատակության իմաստավորումն է, որ այդ նահատակության նպատակը պետք է բոլորս միասին կարողանանք կենսագործել»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամը։

Նրա խոսքով՝ ապագա Հայաստանում առաջնահերթությունը կրթությունն է լինելու, բայց ոչ անբովանդակ կրթույունը, այլ այն կրթությունը, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ առաքելություն ունի։

«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակների արժանացան  Էլինա Հովհաննիսյանը (նահատակված Էդմոն Հովհաննիսյանի քույր), Հայկ Մարտյան(44 օրյա պատերազմի մասնակից, գանգուղեղային վիրավորում ստացած), Նազելի Սարգսյանը (Նահատակ Էդիկ Սարգսյանի քույր), Սվետլանա Ղազարյանը(նահատակված Արսեն Ղազարյանի քույր), Ֆլորա Շահնազարյան(Արցախյան առաջին պատերազմի հաշմանդամի դուստր), Մանվել Գրիգորյանը (44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորում ստացած), Վիկա Առուստամյան (Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամություն ստացածի դուստր), Աստղիկ Սարգիսովան, (նահատակված Ռաֆայել Բադալյանի քույրը), Ալիսա Պողոսյան (նահատակված Գեղամ Պողոսյանի դուստրը), Կառլեն Հակոբյան(նահատակված Հայկ Հակոբյանի եղբայր, 44-օրյա պատերազմի մասնակից), Աննա Բաբայան (արցախցի զոհված Արման Բաբայանի դուստրը), Աստղիկ Նարինյան (հաշմանդամ Նորայր Նարինյանի դուստր), Աիդա Մանգասարյանը(հաշմանդամ Արայիկ Մանգասարյանի դուստր), Մանվել Խաչատրյանը (արցախցի զինհաշմանդամ), Վլադիմիր Հայրապետյանը (զոհված Կարեն Հայրապետյանի որդի)։

Կթական թոշակ ստացածները շնորհակալություն էին հայտնում և հայտարարում, որ նպաստելու են պետության զարգացմանը։

«Դուք մեզ շնորհակալություն եք հայտնում, բայց իրականում մենք ենք շնորհակալ ձեզ՝ ձեր ընտանիքներին, ձեր և ձոր հարազատների սխրանքների համար և այն, ինչ այսօր անում ենք, նվազագույնն է, ինչ պետք է արվեր»,-ասաց  «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

 Մրցույթի մյուս մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:32
Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգը՝ եվրատեսիլյան երգի մասին
«Պատրաստ եմ ելույթս ավելի ու ավելի զարգացնել, կրկնակի ավելի լավ ելույթ ունենալ Բազելում»
Աղբյուր` Panorama.am
10:25
Անթուլատրելի է որևէ միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող. Տիգրան Ավինյան
«Անթուլատրելի է դառնում որևէ տեսակի միջամտություն, նամանավանդ առանց թույլտվության, նամանավանդ գիշերով, գողեգող, և մենք պետք է միջոցներ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Հայաստանը ոչ թե ԵՄ, այլ իրականում Թուրքիա է շարժվում. Տիգրան Աբրահամյան
«ԵՄ գնալը քաղաքացիներին վաճառելու, լուսավոր ապագայի ուղով տանելու ՀՀ իշխանության «վճռականությունը» ԵՄ իրավասու պաշտոնյաների կողմից 0 արձագանքի է արժանանում»
Աղբյուր` Panorama.am
09:42
Ձմռան ամենացուրտ օրերը դեռ առջևում են
Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը: Այս մասին գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն...
Աղբյուր` Panorama.am
09:19
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա
Փետրվարի 15-17-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
09:17
Ճանապարհների վիճակը՝ ժամը 9:00-ի դրությամբ
Փետրվարի 17-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
09:15
Փետրվարի 17-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 17-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393.63 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Ս. Ատոմյանց հիշատակության օրն է
Ս. Ատոմյանք յուրաքանչյուր քրիստոնյայի համար լավագույն օրինակ են: Նրանք կյանքի բոլոր դժվարությունները հաղթահարել են Տիրոջ օգնությամբ և հովանավորությամբ:
Աղբյուր` Panorama.am
08:00
Շատ «զգույշ» եթե լինեք, ախուրյանցի կնգան ու հայ աղջկան կարող է խառնեք իրար
Երկու օր առաջ սոցիալական ցանցերով լուր տարածվեց, որ Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Белла Белла -ը (հայ բլոգեր)։ Այլ տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի Պարգը
Հայաստանը «Եվրատեսիլ» 2025 երգի միջազգային մրցույթում կներկայացնի Պարգը։  Հայաստանյան պատվիրակն ընտրվեց «Դեպի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի ռազմական թիրախների վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «մի շարք ռազմական օբյեկտների», որտեղ պահվում էին զենքեր և...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի հաղթող
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Կրասնոյարսկում ընթացող Ռուսաստանի Գրան պրիի մենասահքի եզրափակչում դարձավ լավագույնը։ Երկու ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ալեքսեյ Նավալնիի մահվան տարելիցին մոտ 1.5 հազար մարդ էր գնացել Մոսկվայի Բորիսովսկոյե գերեզմանատուն
Ալեքսեյ Նավալնիի մահվան տարելիցին մոտ մեկուկես հազար մարդ եկել է Մոսկվայի Բորիսովսկոյե գերեզմանատուն, որտեղ թաղված է քաղաքական գործիչը։ Նավալնիի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Կարմիրգրքային բեզոարյան այծը ազատ շրջում է Երևանի կենտրոնում
Ֆեյսբուքի օգտատերերը տեսագրություն են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է բեզոարյան այծն ազատ շրջում Երևանի կենտրոնի բանուկ փողոցներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Նուբարաշենի խճուղի 46 հասցեում
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, ժամը 18։00-21։00։ Սգո սրահի հասցեն՝...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ողբերգական ավտովթար՝ «Զիլ 131» բեռնատարը բախվել է քարերին և կողաշրջվել․ վարորդը մահացել է
Փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Այս 7 տարվա ընթացքում Փաշինյանի ականջներն այդպես էլ հում մնացին արտաքին հարցերում. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքի էջում արհեստական բանականության միջոցով ներկայացված է հարցազրույց՝ հետևյալ հարցերի շուրջ. «Ռուսաստան-Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժողովրդավարական իշխանությունը վարորդներին հրահանգում է տրանսպորտից իջեցնել բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը տեսագրություն է հրապարակել և գրել. «Սա՞ է ժողովրդավարական իշխանությունը, որը վարորդներին հրահանգում է...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները
Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Մյունխենում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
16:16
Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի գիտակցումը հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ մտավորականին. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ «Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան,...
Աղբյուր` Panorama.am
15:48
Նա հեռացավ՝ չդիմանալով ողջ այն անարդարությանը և ցավին, որը ներթափանցել է մեր կյանք. Ավետիք Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք չալաբյանը գրում է Այսօր կյանքից հեռացել է «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Ավետիք Իշխանյանի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։ «Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող
Նիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում, փետրվարի 14-ին։...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է. Արման Թաթոյան
ՀՀ Նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ գրում է. «Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների...
Աղբյուր` Panorama.am
12:36
ՌԴ-Արևմուտք բաղադրիչի հանգուցալուծումը կարող է կրկնել Լեհաստանի շուրջ եղած գործարքը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Մահացել է Ավետիք Իշխանյանը
Այսօր առավոտյան մահացել է Ավետիք Իշխանյանը։ Այդ մասին տեղեկանում ենք իրավապաշտպանի Ֆեյսբուքի էջից, որտեղ գրված է. «Նրա խնդրանքով...
Աղբյուր` Panorama.am
11:52
Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին և «Մшկարով» տեսակի ատրճանակ
  Փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
11:12
Խոշոր ավտովթար՝ շտապօգնության ավտոմեքենայի, «Ford Fusion»-ի և «Mazda»-ի մասնակցությամբ
Փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են հիվանդ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի հարաբերությունները
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ Սրբազան
12:01 15/02/2025

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}