Ինչ է գրված եղել «Սորոսի» հիմնադրամի փաստաթղթում. Արմեն Աշոտյան
«Արտաքին նեոլիբերալ շրջանակները, որոնք դեռևս հանդես են գալիս Արևմուտքի անունից, ոչ թե աչք են փակում Նիկոլի «լուկաշենկոյացման» վրա, այլ խրախուսում են այն, և ոչ միայն՝ իրենց լռությամբ»,- ասել է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում։
Նա պատասխաել է հետևյալ հարցին. «Նիկոլն իր կադրային փոփոխությունների ձևով և ուղղություններով հերթական անգամ անարգեց մեր Սահմանադրությունը և հաստատեց, որ Հայաստանում չկա անկախ դատաիրավական համակարգ։ Բայց Արևմուտքը կրկին լռում է, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչո՞ւ է այդպես»:
«Ես վստահ եմ, որ երկրում ուղղորդված, քաղաքականացված և կախյալ իրավապահ ու դատական համակարգեր ստեղծելու իրական ճարտարապետները գտնվում են դրսում։ Նրանք են գծել մեկ անձից կախված, մեկ կենտրոնից կառավարվող, ռեպրեսիվ գործիքի վերածված ուժային և դատական բլոկներ կերտելու ճանապարհային քարտեզը։ Սա պարզ էր հենց 2018 թվականից և իշխանազավթման օպերացիայի կարևոր մասն էր։
Ասեմ ավելին (կալանավորումիցս առաջ այդ մասին հրապարակավ ակնարկել էի)՝ դեռևս 2018թ.-ի հունիսին Հայաստան այցելած Եվրախորհրդարանի պատվիրակությանն այն ժամանակվա ԵՄ դեսպան Սվիտալսկին որպես պաշտոնական՝ հրամցրել էր մի փաստաթուղթ, որը հեղինակել էր «Սորոսի» հիմնադրամը, և այդ փաստաթղթում ուղիղ տեքստով գրված էր, որ «հեղափոխության հաղթանակն» ամրապնդելու համար նոր իշխանությունները պիտի իրենցով անեն ամբողջ իրավապահ և դատական ոլորտները (Փաստաթուղթն այս պահին ձեռքիս տակ չէ, այն կհրապարակեմ, երբ տնային կալանքից ազատվեմ)։
Դնենք մի կողմ, որ փաստորեն դեսպան Սվիտալսկին ոչ միայն Եվրոպական Միության, այլև «Սորոսի» դեսպանն էր։ Հիշենք, որ Նիկոլն արդեն վեց տարի է, ինչ հենց այս ծրագիրն է իրականացնում»,- ասել է Արմեն Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա