Բաց նամակ Աննա Հակոբյանին. Տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անւոշ Պողոսյանը բաց նամակ է ուղղել Նիկոլ Փաշին յանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որն ակտիվ իրականացնում է «Կրթվելը նորաձև է» արշավը։
«Ես Անուշ Պողոսյանն եմ, ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, կլինիկական օրդինատուրաներ ֆթիզիատրիայի և էնդոկրինոլոգիայի գծով, ունեմ Կառավարման ակադեմիայի գործարական վարչարարության մագիստրոսի որակավորում, անցել եմ բազմաթիվ միջազգային մասնագիտական դասընթացներ, ունեմ շուրջ 20 տարվա բժշկի, քաղ ծառայողի և հանրային ծառայողի աշխատանքային փորձ։
2022 թվականից չեմ աշխատում պետական համակարգում, քանի որ ՁԵՌՆՈՑ ԵՄ ՆԵՏԵԼ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ, այո , ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԿՐԹՎԵԼ (այս պահին Ամերիկյան համալսարանում), սակայն ԵՐՋԱՆԻԿ ՉԵՄ (տգետները շատ են ու որոշումներ են կայացնում)։
Ասածս ինչ է, ես և իմ նման շատերը ձեռնոց նետել ենք տգիտության և դարձել գործազուրկ, ուստի տգիտության դեմ պայքարելը ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր։
Հ.Գ.Պետական համակարգում աշխատող բարձրաստիճան տգետների մի մեծ ցանկ ունեմ և պայքարի շրջանակներում կարող եմ տրամադրել»։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան