Թբիլիսիում երկու օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 107 մարդ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումների ընթացքում ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել խուլիգանության և ոստիկանությանը չհնազանդվելու համար։ Տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։ Այս մասին հայտնում են վրացական, ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԳ նախարարության տարածած հայտարարությունը։
«Ցուցարարների կատաղի գործողությունների հետևանքով ՆԳՆ 10 աշխատակիցներ վիրավորվել են։ Մարմնի տարբեր մասերի այրվածքներով մեկ ոստիկան դեռ հիվանդանոցում է։ Օրենսդիր մարմնի մոռ ցուցարարները վնասել են տարբեր ենթակառուցվածքներ, խորհրդարանի պաշտպանական պատնեշը, հրկիզել են տարբեր առարկաներ, վնասել խորհրդարանի մուտքի դարպասները և տեսախցիկները։ Կարգը վերականգնելու նպատակով ՆԳՆ աշխատակիցները կիրառել են օրենքով սահմանված հատուկ միջոցներ։ 107 մարդիկ բերման է ենթարկվել»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, տուժածների թվում է նաև լրագրող կա։ Ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության լրագրող Մարիամ Գափրինդաշվիլիին դաժամ ծեծի է ենթարկվել, նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
TV Pirveli-ի փոխանցմամբ՝ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Գափրինդաշվիլիին գետնին են տապալել Չիչինաձեի փողոցում։ Դա տեղի է ունեցել, երբ ցուցարարներին այնտեղից հետ են շպրտել՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և այլ հատուկ տեխնիկա։
Մարիամ Գափրինդաշվիլիին TV Pirveli հեռուստաընկերության գլխավոր դեմքերից է։ Նա սկանդալային հաղորդում էր պատրաստել Վրաստանի պաշտոնատար անձանց կաշառակերության դեպքերի մասին։
Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել ցուցարարներին և անվտանգության ուժերին «ավելի քաղաքակիրթ ձևով արտահայտել իրենց դիրքորոշումը»։
«Նոյեմբերի 29-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած իրադարձություններն հոգեկան ցավ ու անհանգստություն են պատճառում»,-ասված է ուղերձում։
Լուսանկարները՝ Ալեքսանդր Պատրինի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան