Իրանի ԱԳ նախարարը կայցելի Սիրիա, Թուրքիա
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Սեյեդ Աբբաս Արաքչին մոտ ժամանակներս կմեկնի Մերձավոր Արևելքի երկրներ՝ այդ երկրների իշխանությունների հետ քննարկելու տեղի ունեցող փոփոխությունները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, կիրակի նա նա կայցելի Սիրիա, ապա Թուրքիա։
«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ մեր երկրի արտաքին գործերի նախարարը մոտ ժամանակներս կմեկնի տարածաշրջանի մի շարք երկրներ՝ տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես (տարածաշրջանում) վերջին փոփոխությունների շուրջ խորհրդակցությունների համար», - նշված է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական Telegram-ում։
Հարակից հրապարակումներ`
- Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
- Աhшբեկիչները մտել են Հալեպի շրջաններ՝ uպանելnվ տասնյակ սիրիացի զինվորների. Սիրիական բանակ
- Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
- Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
- Սիրիայի զինված ուժերը հակահարձակում են իրականացնում Հալեպում և Իդլիբում
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան