Իրանը պահանջում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից
Իրանը դիմում է ՄԱԿ-ի չորս բարձրաստիճան պաշտոնյաների՝ պահանջելով հեռացնել Իսրայելին կազմակերպության Գլխավոր ասամբլեայից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի Մարդու իրավունքների խորհրդի գլխավոր քարտուղար Քազեմ Ղարիբ-Աբադին։
Նրա հայտարարության մեջ ասվում է, որ այն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահ Ռոբերտ Ռեյին, ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովի ղեկավարին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին։
«Անկասկած, եկել է ժամանակը, որ Իսրայելը պատասխան տա և վճարի իր հանցանքների համար, մասնավորապես՝ դատապարտվի ՄԱԿ-ից հեռացման...
Նաև այս կապակցությամբ ՄԱԿ-ի անդամների լայն շրջանակ վերջերս լուրջ պահանջ է առաջ քաշել՝ դադարեցնել Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Համատեղ դիմադրությունն ու տոկունությունը, ինչպես նաև առավելագույն մեկուսացումը այս հանցավոր ռեժիմի սպանիչ մեքենային կանգնեցնելու միակ միջոցն է»,- մեջբերում է Fars գործակալությունը Իրանի Մարդու իրավունքների խորհրդի գլխավոր քարտուղարի տեքստը։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա