Լեոնարդո դի Կապրիոյի ընկերուհին նպատակ է դրել դառնալ դերասանի կինը
Դերասանուհի Վիտորիա Սերետին նպատակ է դրել ամուսնանալ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ։ Այս մասին հայտնում է InTouch-ը։
«Նա իր առջև նպատակ է դրել դառնալ տիկին Դի Կապրիո և ապացուցում է, որ իսկապես ցանկանում է ճանաչել և սիրել նրան բոլոր առումներով, նա չի ցանկանում լինել ևս մեկ «գավաթակիր կին», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ասել է հրատարակության ինսայդերը։
Նա նաև ավելացրել է, որ Վիտորիա Սերետին արդեն մշակել է ամուսնության հստակ ռազմավարություն։
«Նրա ծրագրի մի մասն է՝ իմանալ նրա հոբբիների և ցանկությունների մասին: Նա ջանքեր գործադրեց, որպեսզի Լեոյին ցույց տա իր աջակցությունը»,- եզրափակել է նա: