Խաչատրյանի անվան փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում դասական երաժշտության գլուխգործոցներ
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անտոնին Դվորժակի լեգենդար «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան և Սեմյուել Բարբերի «Ադաջո լարայինների համար» ստեղծագործությունը: Համերգը ղեկավարում էր իտալացի անվանի դիրիժոր Մարկո Կրիսպոն։
Դիրիժոր Կրիսպոն Հայաստանում ելույթ էր ունենում առաջին անգամ։ Երաժշտական ուղին սկսելով Իտալիայում, Մարկո Կրիսպոն կատարելագործել է իր մասնագիտական հմտությունները Նորվեգիայի և Դանիայի երաժշտական ակադեմիաներում։ Նրա կարիերան ոչ միայն հարուստ է սիմֆոնիկ նվագախմբերի հետ համագործակցություններով, այլև նշանավորվում է օպերային մեծածավալ ծրագրերով։
Խաչատրյանի անվան փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։ Փառատոնի գործընկերն է Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան