ՆԱՏՕ-ն Ուկրաինային նման առաջարկ չի արել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է իր վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի հատվածները «վերցնել ՆԱՏՕ-ի հովանու ներքո»՝ փորձելով դադարեցնել պատերազմի «թեժ փուլը»։
BBC-ի փոխանցմամբ, մեծ հարցազրույցում Ուկրաինայի նախագահին հարցրել են, թե արդյոք նա կընդունի ՆԱՏՕ-ին անդամակցությունը, բայց միայն այն տարածքում, որը ներկայումս գտնվում է Կիևի վերահսկողության ներքո։
Զելենսկին պատասխանել է՝ կանի, բայց միայն մի դեպքում, եթե առաջին հերթին առաջարկվի ՆԱՏՕ-ին անդամակցել ողջ Ուկրաինային՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այնուհետև Ուկրաինան կարող է փորձել «դիվանագիտական ճանապարհով» բանակցություններ վարել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի շուրջ:
Բայց առաջարկը խիստ տեսական է։
«Արդյոք ՆԱՏՕ-ն երբևէ կմտածի նման քայլի մասին, խիստ կասկածելի է: Ուկրաինան երբեք չի քննարկել նման առաջարկը, քանի որ ոչ ոք մեզ պաշտոնապես չի առաջարկել։ ՆԱՏՕ-ն պետք է անդամակցություն առաջարկի ամբողջ երկրին, ներառյալ այն մասերը, որոնք ներկայումս գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ»,-ասել է Զելենսկին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան