Ուկրաինան էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում օգնություն է խնդրել հինգ երկրներից
Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Ուկրաինան մատակարարումներ է խնդրել հինգ երկրներից՝ Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և Մոլդովայից։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով, նոյեմբերի 28-ին Ուկրաինայի էներգահամակարգի վրա հարձակումների պատճառով ատոմակայանի (ԱԷԿ) երկու էլեկտրահաղորդման գծերից մեկը հոսանքազրկվել է։
Նշվել է, որ էներգետիկներն արդեն վերականգնել են էլեկտրաէներգիան գրեթե 343 հազար սպառողների համար և կոչ են արել ռացիոնալ և խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա