Սկանդալից հետո Սերգեյ Լազարևը որոշել է լքել Ну-ка, все вместе! մրցույթի ժյուրիի կազմը
Երգիչ Սերգեյ Լազարևը Ну-ка, все вместе! շոուի վեցերորդ սեզոնի եզրափակիչում հայտարարել է, որ հինգ տարվա աշխատանքից հետո լքում է նախագիծը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ցավոք սրտի, յուրաքանչյուր հեռարձակում ինձ համար էմոցիոնալ առումով շատ դժվար է, ուստի վերջապես որոշեցի հեռանալ շոուից: Տղերք, կներեք, բայց սա իմ վերջին սեզոնն է»,- կիսվել է կատարողը։
Ժյուրիի անդամներից Նիկոլայ Բասկովը շնորհակալություն է հայտնել Լազարևին «իր հույզերի, երաժշտությանը և արվեստին հավատարիմ լինելու համար»։ Նա նաև նշել է, որ իր գործընկերը բոլոր վեց սեզոնների ընթացքում յուրաքանչյուր մասնակցի ընկալել է «որպես ընտանիք և ընկեր»:
Նախագծի վեցերորդ սեզոնի վերջին թողարկումը հեռարձակվել է նոյեմբերի 29-ին։ Հաղթող է ճանաչվել 17-ամյա Էլեն Բադալյանը։
Հիշեցնենք, որ երգիչն առավել էմոցիոնալ վերաբերմունք դրսևորեց մրցույթի հայ մասնակցի՝ Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ։ Հարյուր անդամներից բաղկացած ժյուրիի ղեկավար Սերգեյ Լազարևը վտանգի ենթարկեց կյանքն ու մեծ ցատկերով վերևից ցած իջավ՝ սեղմելով ժյուրիի անդամ Լև Ռուդինի և նրա կողքին նստածի կոճակները։
Արփին խոստովանել է, որ ինքը զարմացած և միաժամանակ հիացած է Սերգեյի արարքով։
Հարակից հրապարակումներ`
- 17-ամյա Էլեն Բադալյանը դարձել է Ну-ка, все вместе! երգի մրցույթի հաղթող
- Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
- Լազարևը ներողություն է խնդրել «Ну ка все вместе» շոուում հանուն Արփի Աբգարյանի սկանդալի համար
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան