Վրաստանի ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում թույլ չտալ անօրինական գործողություններ
«Հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի կոչ ենք անում բողոքն արտահայտել օրենքի սահմաններում և թույլ չտալ ապօրինի գործողություններ»,- նշված է Վրաստանի ՆԳՆ կոչում։
1tv.ge-ի հաղորդմամբ, գերատեսչության տվյալներով, հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի գործողությունները ցույցի մեկնարկից անմիջապես հետո վերածվել են բռնության։
«Խորհրդարանի շրջակայքում ընթացող ակցիայի հետ կապված մոբիլիզացված են ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները և պաշտպանում են հասարակական կարգը։ Հանրությանը տեղեկացնելու համար ուզում ենք արձանագրել, որ հանրահավաքի մասնակիցներից մի քանիսի գործողությունները հանրահավաքի սկսվելուց անմիջապես հետո վերածվել են բռնության։
Մասնավորապես, ակցիայի անդամները քարերով և այլ առարկաներով կոտրել են խորհրդարանի ճակատային մասի մոտ տասը պատուհանների ապակիները։ Միաժամանակ հանրահավաքի մասնակիցները մոբիլիզացրել են պիրոտեխնիկա, քարեր, տարբեր ծանր առարկաներ, որոնք հավանաբար նորից կօգտագործեն իրավապահների դեմ։
Հերթական անգամ կոչ ենք անում հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի, բողոքի ակցիա իրականացնել օրենքով սահմանված խաղաղ սահմաններում և թույլ չտալ անօրինական գործողություններ։ Ոստիկանության կողմից յուրաքանչյուր իրավախախտման կհետևի համապատասխան իրավական պատասխան»,- ասվում է գերատեսչության տարածած տեղեկատվության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի տարբեր քաղաքներում, մայրաքաղա Թբիլիսիում բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Քաղաքացիները բողոքում են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում
- «Մայդանի» սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում. Կոբախիձե
- Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
- Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
- Վրաստանում 43 մարդ է ձերբակալվել, 13 ոստիկանի անհրաժեշտ է վիրահատական միջամտություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան