Կրթություն, գիտություն 16:00 30/11/2024 Հայաստան

Աշխարհագրագետները կորցրել են քունն ու հանգիստը, ի՞նչ է կատարվում ոլորտում

Հարյուրավոր աշխարհագրագետներ տևական ժամանակ է կորցրել են քունն ու հանգիտը՝ ոլորտում ծագած խնդիրների պատճառով։  

«Խնդիրը կապված է աշխարհագրություն առարկայի հետ։ Տպավորություն է՝ այս պետությունը կամ նախարարությունը չի սիրում աշխարհագրություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Ենգիբարյանը։

Նա առանձնացրեց այն խնդիրները, որոնք վերաբերում են ուսուցիչների ատեստավորմանը և ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելու համար աշխարհագրություն առարկան պարտադիր քննական ցանկից հանելու որոշմանը։

«Աշխարհագրություն առարկայի նկատմամբ վերաբերմունքը նկատել ենք դեռևս  2020թ․-ից, երբ չափորոշիչներում կրճատվեց աշխարհագրությունը։ Իհարկե, դասաժամերում դա չարտահայտվեց, բայց դասագրքերում՝ արտահայտվեց։ 6-րդ դասարանից դուրս բերվեց «Մայրցամաքների աշխարհագրություն» առարկան, փոխարենը մտցվեց «Բնություն ինտեգրված», որը ոչ բոլոր դպրոցներում են աշխարհագրագետները դասավանդում։Թեման պետք է մտցվեր 8-րդ դաարանի ծրագրում, սակայն դա էլ չարվեց։ Մենք կորցրեցինք այս դասընթացը դպրոցներում։ Հիմա ավելի զավեշտալի նորություններ ենք լսում ԿԳՄՍՆ-ից՝  ԵՊՀ-ում աշխարհագրության ֆակուլտետ ընդունվելու համար աշխարհագրություն առարկայի քննությունը պարտադիր չէ։ Դիմորդը կարող է  հանձնել մաթեմատիկա և ընտրություն  կատարել աշխարհագրության և օտար լեզվի միջև՝ հիմք ընդունելով, որ մաթեմատիկական գիտելիքները շատ կարևոր են։ Եթե այդպես է՝ եկեք Բժշկական համալսարան ընդունվելու համար հանենք կենսաբանություն և քիմիա առարկայի քննությունները։ Աշխարհագրության ֆակուլտետում դիմորդ չունենք, պետք է դյուրացնել ընդունելության պրոցեսը։ Ընդունվելուց հետո թող բարդացնեն սովորելու պրոցեսը։ Ամիսներ առաջ աշխարհագրագետներով կատակում էինք, թե կարող է այնպես լինել, որ աշխարհագրագետ դառնալու համար աշխարհագրություն առարկայից քննություն չտան, հիմա այդ զավեշտն իրականություն է դառնում։ Այստեղ, կարծում եմ, կա երկու կարծիք՝ կա՛մ նախարարին սխալ է ներկայացվում, կամ՛ նախարարության վարած քաղաքականությունն է սխալ։ Այն ամբողջովին հակասում է պետության որդեգրած քաղաքականությանը։ Նորմա՞լ է, որ աշխարհագրության բաժին ընդունվողն այդ առաջկան չպետք է իմանա։ Մարդը բուհ է ընդունվում ՝աշխարհագրության ֆակուլտետ, հրաշալի անգլերեն գիտի, բայց չգիտի աշխարհագրություն, նորմա՞լ է դա»,- դժգոհեց ուսուցիչը։

Աշխարհագրագետի կարծիքով՝  հատկապես մեր տարածաշրջանում ապրող քաղաքացին աշխարհընկալման խնդիր չպետք է ունենա։

«Այսօր ապրում ենք աշխարհագրական, տեղեկատվական համակարգերի և պատերազմների դարաշրջանում, երբ տարածքի իմացությունը ոչ թե կարևոր, այլ խիստ կարևոր է։ Հիմա մենք գնում ենք այդ գիտելիքն արմատախիլ անելուն։ Եթե որոշում է կայացվում , ապա ինչո՞ւ է կայացվում միանձնյա։ Ինչու այդ որոշումը չի նարկայացվում հասարակական խորհրդի քննարկմանը, բա մեր կարծիքը որտե՞ղ պետք է ընդունվի»,- ընդգծեց աշխարհագրագետը։

Մեկ այլ կարևոր հարց, որի մասին բարձրաձայնեց Տիգրան Ենգիբարյանը, կապված է աշխարհագրության մասնագետների ատեստավորմանը։ Նա տեղեկացրեց, որ այդ գործընթացից հետո հարյուրավոր մասնագետների մոտ դժգոհություն է առաջացել։

«Մասնագետների ատեստավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Այդ օրը տեղի է ունեցել ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաների մասնագետների ատոստավորումը։ Ինֆորմատիկայի մասնագետները փայլուն արդյունքներ են արձանագրել, իսկ աշխարհագրության մասնագետները՝ ջախջախված և հիասթափված են թեստերի խայտառակ ձևաչափից, սխալների և այլն»,- ասաց նա ՝ հավելելով․

«Առաջին տարին, երբ սկսվեց ատեստավորման գործընթացը, բարձրաձայնվեց թեստերում առկա սխալների, բարդության հետ կապված խնդիրների մասին։ Այս տարի խնդիրների գագաթնակետն է հասել։ Մարդիկ պատրաստ չեն ընդունելու, որ աշխարհագրություն առարկայի թեստերում բազում սխալներ կան։ Մենք նույնիսկ տեղյակ չենք, թե այդ թեստերն ովքեր են կազմում։ Տպավորություն է, որ մենք վատ ուսուցիչներ ենք, իսկ նրանք՝ լավ։ Եթե այս հարցի շուրջ բողոքեր տասը ուսուցիչ, ես կմտածեի, որ խնդիրը գուցե իմ մեջ է, բայց չի կարող հարյուրից ավելի ուսուցիչ բողոքի ու սխալ լինի»։

Աշխարհագրության մասնագետների զգալի մասը դժգոհ է թեստավորման գործընթացից և  բողոքարկել են արդյունքները, սակայն պատասխանը ևս գոհացուցիչ չէ։

«Բողոքարկումը նախատեսված էր կիրակի, հետո հետաձգվեց՝  երկուշաբի, որից հետո պարզվեց, որ ԳԹԿ-ում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիր կա, ժամը հետաձգվեց մինչև կեսգիշեր։ Այնուհետև բողոքարկման պատասխանը եկավ՝ անտրամաբանական ձևով։ Ես բողոքարկել եմ իմ աշխատանքային էլեկտրոնային փոստից, սակայն պատասխանը եկել է անձնական   փոստին։ Բացի այդ, պատասխանը եկել է անանուն, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք իմ բողոքարկմանն են պատասխանել։ Բողոքող ուսուցիչների շրջանում կան մասնագետներ, որոնք նախորդ տարի հաղթահարել են շեմը, իսկ այս տարի՝ կտրվել։ Մյուս առարկաների դեպքում թեստերի բարդությունն այլ է, աշխարհագրության դեպքում՝ այլ։ Այսինքն՝ բարդության  համաչափությունը պահպանված չէ»,- ասաց Ենգիբարյանը՝ ներկայացնելով հանրապետության աշխարհագրության մասնագետներից շատերի դիրքորոշումը։

Ստեղծված իրավիճակը հանգեցրել է այն բանին, որ  աշխարհագրության մասնագետները կորցրել են իրենց քունն ու հանգիստը և չեն կարողանում ընդհանուր «լեզու գտնել» պատասխանատու գերատեսչության հետ։

«Ես խոսում եմ՝հանրապետության  բոլոր դպրոցների, աշխարհագրության բոլոր մասնագետների անունից։ Այս գերատեսչությունը ինչո՞ւ է վարում այնպիսի քաղաքականություն, որ այս մարդկանց տրամադրում է օրվա իշխանությունների դեմ։ ԿԳՄՍ-ից պատասխանում են, որ բոլոր թեստերը կազմվել են թեստաբանական պահանջներին համապատասխան և որևէ տեխնիկական խնդիր չի եղել։ Ինձ հետաքրքրում է՝ ովքե՞ր են կազմել թեստերը։ Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարում և որևէ մասնակցից կարծիք չի հարցնում, այսինքն՝ կարելի է գալ, նկարել ու ցույց տալ, որ ամեն ինչ հրաշալի՞ է»,- վրդովված նշեց մասնագետը։

Ենգիբարյանը տեղեկացրեց, որ դիմել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ հանդիպելու և հարցը քննարկելու համար, սակայն արձագանք չեն ստացել։ Ակնկալում են նաև լրատվամիջոցների աջակցությունը՝ խնդիրների բարձրաձայնման ուղղությամբ։ 

Ավելի մանրամասն՝ լսեք հղմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:02
Ասադը ժամանել է Մոսկվա
Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։ «Ռուսաստանը, Ելնելով հումանիտար...
Աղբյուր` Panorama.am
21:54
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին
Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանից ուղերձ են տարածել, որում ասվում է. «Սիրիայում տեղի ունեցող այս փոփոխությունների փուլում...
Աղբյուր` Panorama.am
20:41
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Հանրապետության հրապարակում կայացավ գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառումը, որի ժամանակ հանդես եկան Հայաստանում հայտնի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թբիլիսիում ընդդիմությունը կրկին փակել է Ռուսթավելի պողոտան
Վրացական ընդդիմության կողմնակիցները 11-րդ անգամ հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի մոտ և փակել Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսյան...
Աղբյուր` Panorama.am
20:03
Պապի չբնակեցված տան հյուրասենյակում հայտնաբերել են 31-ամյա թոռան մարմինը
Դեկտեմբերի 8-ին Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Կոտայքի մարզի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
Դամասկոսում պարետային ժամի սկսվելուց հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել։ Բացի այդ, հրդեհվել է Ներգաղթի վարչության շենքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ալեն Սիմոնյանի պատասխանը Գեղամ Մանուկյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին. «Դե ինչ, 24 ժամը չլրացած՝ դաշնակցական Գեղամը Մանուկյան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու...
Աղբյուր` Panorama.am
16:40
«Խնդիրը լուծված է» կտավը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հրապարակել է Մակրոնի, Թրամփի և Փաշինյանի լուսանկարները և գրել, թե այդ կտավի վերնագիրն է...
Աղբյուր` Panorama.am
16:29
Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է. Reuters
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեծ հավանականությամբ զոհվել է ավիավթարի հետևանքով; Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական...
Աղբյուր` Panorama.am
15:48
Հայտնվել ենք լուսանցքվածի ու քաղաքականապես անօգտակար սնանկի մի կարգավիճակում.Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստըանը «Ուզում ենք արդյոք պատմության մեջ մնանք մեր քաղաքակրթական կոդով»...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այսօր Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերի վառման ժամանակ հրավառություն իրականացնող ընկերությունը ունի թույլտվություն
ՆԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման  արարողության ընթացքում կիրականացվի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Սիրիական բանակը հայտարարել է դիմադրության շարունակման մասին
Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարել է Համա, Հոմս և Դարա նահանգներում «ահաբեկչական խմբավորումների» դեմ գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան
ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, թե Թուրքիային աստիճանաբար հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց...
Աղբյուր` Panorama.am
11:33
Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր...
Աղբյուր` Panorama.am
11:18
Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը
Դամասկոսը գրաված զինյալները թալանել են Բաշար ալ Ասադի տունը և մտել պաշտպանության նախարարության շենք։ Այդ մասին Թելեգրամյան ալիքում հայտնում...
Աղբյուր` Panorama.am
11:07
Փաշինյանը Մակրոնի օգնությամբ կարողացել է շփվել Թրամփի և Մասկի հետ
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և...
Աղբյուր` Panorama.am
10:50
Դամասկոսը գրաված զինյալները սիրական պետական հեռուստատեսությամբ հայտարարել են, թե վերահսկում են երկիրը
Սիրիայում պետական հեռուստատեսությունը գրաված զինյալները եթեր են դուրս եկել՝ պնդելով, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա։ Հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
10:32
Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից՝ թուրք-իրանական մրցակցությունը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է, թե Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իսրայելական տանկերը հատե՞լ են Սիրիայի սահմանը
Իսրայելական տանկերը, ենթադրաբար, հատել են Սիրիայի սահմանը։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։ «Գիշերվա ընթացքում Ասադի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
09:32
Դամասկոսն ընկավ։ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սիրիայի վերջին իրադարձություններին։ «Դամասկոսն ընկավ։...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ահաբեկիչները գրավել են Դամասկոսը. Ասադը լքել է երկրի մայրաքաղաքը.ԶԼՄ-ներ
Դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, կառավարական ուժերը լքել են...
Աղբյուր` Panorama.am
23:19
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
Քիչ առաջ՝ տեղական ժամանակով ժամը 22:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
22:54
Երկար ծափեր Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարած հրշեջներին ու այն վերականգնած մասնագետներին
Հինգ տարի առաջ խոշոր հրդեհից հետո այսօր Փարիզում  Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունն է։ Միջոցառումն արդեն մեկնարկել է, ներկա...
Աղբյուր` Panorama.am
22:40
Չարենցավանում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. Փաստաբանի ահազանգը
«Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
22:31
Կոստանյան. Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև
«Այսօր Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն...
Աղբյուր` Panorama.am
22:17
Դսեղում ավտոմեքենան ընկել է ձորը
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին, ժամը 19:02-ին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայկական գենոֆոնդը ոչ միայն հայերին է հետաքրքրում. Լևոն Եպիսկոպոսյան
10:18 07/12/2024

Հայկական գենոֆոնդը ոչ միայն հայերին է հետաքրքրում. Լևոն Եպիսկոպոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}