Հասարակություն 14:33 30/11/2024 Հայաստան

Ճարտարապետների պալատի խորհուրդը բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ՝ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետ

Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուդրը հայտարարություն է տարածել՝  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

«Նախագծով նախատեսվում է 2025 թվականի հուլիսի 1-ից տեղափոխել մասնագիտական ծառայությունները (ներառյալ ճարտարապետական և ճարտարագիտական գործունեությունը) շրջանառության հարկի համակարգից՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգ։

Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը, բարձրաձայնում է մի շարք մտահոգություններ և խնդիրներ, որոնք կարող են առաջանալ ոլորտում գործող նախագծային կազմակերպությունների համար։

Հարկային բեռի ավելացման հետևանքներ

1. Գնաճ և ինքնակամ շինարարություն

Նախագծային ծառայությունների համար ԱԱՀ կկազմի 20%, իսկ շահութահարկը՝ 18%։ Այս փոփոխությունը զգալիորեն կբարձրացնի ծառայությունների արժեքը՝ հատկապես պատվիրատու հանդիսացող ֆիզիկական անձանց համար, քանի որ նրանք չեն կարող հաշվանցել ԱԱՀ-ն։ Նախագծի հարկային բեռի բարձրացումը կհանգեցնի նախագծերի արժեքի բարձրացմանը։ Դա, կարող է խթանել ինքնակամ շինարարության աճը՝ նվազեցնելով հանրային վերահսկողությունը և բյուջեի հարկային մուտքերը։

2. Ստվերային տնտեսության աճ

Հարկային բեռի ավելացումը կարող է մեծացնել ստվերային գործունեությունը, ինչը հանգեցնելու է ոչ միայն պետական բյուջեի կորուստներին, այլ նաև տնտեսության անարդյունավետ զարգացմանը։ Փոքր նախագծային կազմակերպությունները, բարձր հարկերից խուսափելով, կդիմեն ստվերային գործառնությունների՝ խաթարելով մրցակցային հավասարակշռությունը։ Նշված երևույթը կանխարգելելու նպատակով ՀՃՊ խորհուրդը առաջարկում է ձեռնարկել լրացուցիչ իրավական կարգավորումներ, մասնավորապես սահմանել նախագծային փաստաթղթերի մշակման նվազագույն ֆիքսված արժեք, որը կնպաստի գների չհիմնավորված իջեցման միջոցով անբարեխիղճ մրցակցության (դեմպինգի) երևույթի նվազեցմանը, որն իր հերթին կնպաստի բյուջեի հարկային մուտքերի ավելացմանը:

3. Փոքր և միջին կազմակերպությունների խոցելիություն

Փոքր ու միջին շրջանառություն ունեցող նախագծային կազմակերպությունները չեն կարողանա մրցակցել խոշոր կազմակերպությունների հետ։ Այդ պայմաններում փոքր կազմակերպությունները կհայտնվեն շուկայից դուրս մղվելու վտանգի առաջ, ինչը կնպաստի շուկայի կենտրոնացմանը մի քանի մեծ ընկերությունների ձեռքում։

4. Չհստակեցված եզրույթներ և ձևակերպումներ

Մտահոգություններ կան, որ առաջարկվող փոփոխությունների օրենսդրական փաթեթում կան ոչ հստակ եզրույթներ՝ կապված այն հարցի հետ, թե արդյոք փոփոխությունները վերաբերվում են նաև փոքր, շինարարության թույլտվություն չպահանջող նախագծերին, կամ մասնագիտական խորհրդատվական ծառայություններին, կամ ներքին տարածությունների ձևավորման (ինտերյերի դիզայն) նախագծերին, որն ի դեպ՝ լիցենզավորման (արտոնագրման ենթակա գործունեություն չէ) ։  Այս հարցերը պետք է քննարկվեն և հստակեցվեն, որպեսզի ոչ մի հատված չմնա բաց։

Անդրադառնալով հնարավոր տնտեսական էֆեկտներին, Խորհուրդը նաև նշում է, որ հարկային օրենսդրության բարեփոխման արդյունավետությունը  պահանջում է համալիր մոտեցում, որը հաշվի կառնի ոչ միայն հարկային դրույքաչափերը, այլև շուկայի ողջ կառուցվածքը, մասնավորապես փոքր ու միջին ընկերությունների գործունեության խթանումը, այսպիսով ապահովելով ստեղծարար գործունեության բազմազանությունը։

Պալատի խորհուրդը կոչ է անում կառավարությանը վերանայել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ակնկալում ենք նաև, որ մինչ հարկային օրենսդրության մեջ նման կտրուկ փոփոխություններ ամրագրելը, հանրային և մասնագիտական հարթակներում համակողմանի քննարկումների անցկացման հնարավորություն կստեղծվի, բոլոր կողմերի համար առավել ընդունելի և փոխշահավետ լուծումներ գտնելու նպատակադրվածությամբ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:05
«Վեոլիա Ջուր» ընկերությունը 120 լիտր ջրի արտահոսքով վթարը չի կարողացել վերացնել
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է այսօրվա խոշոր ջրանջատման մասին։ «Շուրջ 15 օր առաջ «Կաթնաղբյուր 5-րդ»...
Աղբյուր` Panorama.am
18:43
Փաշինյանն ԱԺ֊ում շտապ ՔՊ նիստ է հրավիրել
MediaHub-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովում շտապ ՔՊ փակ նիստ է հրավիրվել, որ վարելու է կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինանը։...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ասլանյանը փոշմանե՞լ է
ՔՊ խմբակցության անդամ Հակոբ Ասլանյանը, հրաժարվել է՝ հայտարարելով, որ դուրս չի գալիս ՔՊ-ից և կիսում է խմբակցության ու կուսակցության ղեկավարի...
Աղբյուր` Panorama.am
18:22
Բագրևանդի -Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթեևկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու...
Աղբյուր` Panorama.am
18:10
Վրաստանում ցուցարարները տուգանվել են
Վրաստանում այսօր  դատավոր Զվիադ Ցեկվավան ցույցի 11 մասնակցի մեղավոր է ճանաչել նոյեմբերի 10-ին Ճավճավաձեի պողոտան փակելու համար։ 500 լարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ի՞նչ են արձանագրել դիտորդները Գյումրիում նախաքվեարկության ժամանակ
 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու առաջադրված անձանց նախաքվեարկության...
Աղբյուր` Panorama.am
17:58
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի պետական  լրատվականը, հղում անելով արտաքին գործերի նախարարության աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔՊ-ական պատգամավորը վայր է դրել մանդատը
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական...
Աղբյուր` Panorama.am
17:34
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
«Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից...
Աղբյուր` Panorama.am
17:24
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից. Թորոսյան
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ...
Աղբյուր` Panorama.am
17:13
«Վարչապետն ասում է՝ ներառական է, հարկադրանք չկա, էլ հարկադրանքը պոզով-պոչով է լինո՞ւմ». Տաքսու վարորդ
«Բազմաթիվ են հարցերը։ Օնլայն տաքսու վարորդներն ամեն օր  խնդիրների են բախվում»,- օնլայն տաքսու վարորդների ակցիայի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
Կոնվերս Բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) հայտարարում են համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում փոքր և միջին...
Աղբյուր` Panorama.am
17:01
Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել
 Այսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։ «Զվարթնոց» օդանավակայանից...
Աղբյուր` Panorama.am
16:59
ԿԲ-ն նվազեցրել է գնաճի նպատակային ցուցանիշը՝ սահմանելով 3 տոկոս
2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվելու է 12-ամսյա գնաճի 3 տոկոս...
Աղբյուր` Panorama.am
16:44
Արսեն Զախարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վնասվածքից հետո սկսել է մարզվել ընդհանուր խմբում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
16:40
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
Ամերիաբանկի  դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
16:37
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ
Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
Աղբյուր` Panorama.am
16:15
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կայցելի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Թուրքիա։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
16:07
Մակրոնը զանգահարել է Իվանիշվիլիին
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
15:49
GRECO-ն ցավում է, որ ԱՆ-ն դեռևս դերակատարություն ունի դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում
Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) արձանագրում է առաջընթաց խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արագածոտնի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ձորափ» ՕԿՋ-ի վերագործարկման աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
15:25
Թքած ունեն մեր խնդիրների վրա. Բողոքում են տաքսու վարորդները
«Սկսենք զրոյից» նախաձեռնությունն արդեն 10 ամիս ներկայացնում է օնլայն տաքսի վարորդների խնդիրները, դիմել են պետական...
Աղբյուր` Panorama.am
15:10
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
Բայրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: Այսօր կմրցի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Խռուստալոս-ֆալոս
Հրապարակից քոչվորների վրանները հանե՞լ են։ Իզուր, լավ լրացնում էին «խռուստալանման» դեղնած չգիտեմ ինչերին, հավաքովի բարձր, բարրձր,...
Աղբյուր` Panorama.am
14:48
Թաթուլ Մանասերյան. Հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել. ՈՒՂԻՂ
«Ինքս հեռու եմ այն մտքից, որ այսօր կարող ենք ադրբեջանցիների հետ առևտուր անել, տնտեսական համագործակցություն ծավալել։ Դրանք հեքիաթային են։...
Աղբյուր` Panorama.am
14:07
Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Ախթալայում պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը
Աղբյուր` Panorama.am
13:34
Նաիրի Սարգսյան. Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում հարկերը բարձրացնել 6 անգամ
Աղբյուր` Panorama.am
13:18
Քաղաքական դավաճանությունը պոզով ու պոչով չի լինում. Արսեն Թորոսյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է ՔՊ խմբակցության հետ համագործակցության կասեցման մասին հայտարարած Հակոբ Ասլանյանի ասածները։...
Աղբյուր` Panorama.am
13:12
«Հայաստանում տարօրինակ է հնչում». Ոսկանյանը՝ «դաշնակցական տեռոր» բառակապակցություն օգտագործող Մարկեդոնովին
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Երևանում կայացած «ՀՀ-ն և ՌԴ-ն՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան
17:37 11/12/2024

Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}