Քաղաքական 08:32 03/12/2024 Հայաստան

Սասունյան. Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին

Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինյանի կողմից կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյան նրանց sms հաղորդագրություն ուղարկելով։ Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է նրանց ազատել աշխատանքից։
Փաշինյանը հայտարարեց, որ իրենց «պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շուտ համակարգերի հետ են կապված»։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները «լավ էին աշխատում»։ Լրագրողը մատնանշեց, որ վարչապետը համակարգային փոփոխություններ չի արել, այլ ուղղակի աշխատանքից ազատել է անհատներին։ Նա բացատրեց, որ այս պաշտոնյաները համակարգային ուշագրավ բարելավումներ են կատարել, սակայն հետագայում, ժամանակի ընթացքում դարձել են համակարգի մաս: Նա շարունակեց՝ խոստովանելով, որ «ինձ հետ էլ է լինում այդպիսի բան»։

Լրագրող Տաթև Դանիելյանն այնուհետ Փաշինյանին հարցրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության մասին, «մի մարմնի, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է: Ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ»:

Փաշինյանը ոչ համոզիչ բացատրությունը տվեց, որ «վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»: Լրագրողը պատասխանեց՝ ասելով. «անկախ դատական համակարգի մասին գործադիրի հայտարարությունների և գործողությունների մեջ խզում կա»:
Իշխանության երեք ճյուղերի միջև տարանջատում չկա։ Փաշինյանը միանձնյա ղեկավարում է բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը։ Ով շեղվում է նրա ցանկություններից, ազատվում է աշխատանքից և փոխարինվում։ Տարօրինակ է, սա այն մարդն է, որը անդադար խոսում է ժողովրդավարության մասին, սակայն խախտում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները:

Այնուհետև Փաշինյանը սխալվեց՝ ասելով, որ այն պաշտոնյաները, որոնց «խնդրել է» հրաժարական տալ, երկու տարբերակ ունեն՝ «այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանքը չկատարել»։ Լրագրողն ընդգծեց, որ եթե պաշտոնյան հրաժարվի հրաժարական տալ, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը անտեղյակ ձևանալով հարցրեց՝ «ի՞նչ հետևանք, օրինակ»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քննարկում ունեցել է թիմակիցների հետ նախքան այս վեց պաշտոնյաներին աշխատանքից ազատելը, նա հպարտորեն ասաց՝ «Սա միանձնյա որոշում էր»։
Այնուհետև լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի խնդրանքով է իշխող խորհրդարանական դաշինքի անդամ Նարեկ Զեյնալյանը վայր դրել մանդատը։ Փաշինյանն ասաց՝ այո։ Զեյնալյանը մանդատը վայր է դրել, սակայն պատգամավոր Հովիկ Աղազարյանը մինչ օրս մերժել է Փաշինյանի «խնդրանքը»։ Փաշինյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։ Այդ խնդրանքից հետո Աղազարյանը մի քանի անգամ հարցաքննվել է իշխանությունների կողմից՝ խարդախության կասկածանքով։ Սա կառավարության մեկ այլ ճյուղի՝ խորհրդարանի գործերին վարչապետի անտեղի միջամտության ևս մեկ օրինակ է։

Փաշինյանը երկար քննարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզելու իր համառ ջանքերը՝ ստորագրելու այն, ինչ նա անվանում է «խաղաղության պայմանագիր», չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ոչ միայն շահագրգռվածություն չի ցուցաբերել ստորագրելու նման փաստաթուղթ, այլև ընդլայնել է Հայաստանից հետագա զիջումների իր պահանջները: Փաշինյանը կարծես թե չի հասկանում տարբերությունը թղթի կտորի ստորագրման, որը նա անվանում է «խաղաղության պայմանագիր» և իրական խաղաղության միջև։

Այնուամենայնիվ, 90-րոպեանոց հարցազրույցի ընթացքում Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա հավասարության նշան դրեց Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության փոխարեն կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար պահանջների և հայկական պահանջատիրության միջև՝ «Արևմտյան Հայաստանի» պատմական տարածքի համար։

Առանց այս թեմայով որևէ հարց ստանալու՝ Փաշինյանն ակամա առաջարկեց. «Մի բան էլ ասեմ, լավ չասեմ»։ Սակայն, երբ լրագրողը հորդորեց նրան ասել, նա ցնցող հայտարարություն արեց. «Լավ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպես... Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»։

Սա շատ ամոթալի հայտարարություն է Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։ Նման պատասխան կարելի էր սպասել Էրդողանից կամ Ալիևից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Անհավատալի է, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը նման հակահայկական հայտարարություն չեն արել։

Վերջին հարցը, հավատաք, թե ոչ, հետևյալն էր. «Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել [մորուքը]»: Փաշինյանը, հավատարիմ մնալով հարցերից խուսափելու իր սովորական գործելակերպին, ասաց. « .... պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում .... Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը [որդին] համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Չունենալով «այլևս երբեք»-ի համակարգը, ականատես եղանք մեր բազմահազար հայրենակիցների գաղթին. Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանն իր տեսաուղերձում ասում է. ««Այլևս երբեք»-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի...
Աղբյուր` Panorama.am
22:52
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հալաբյան փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով փրկարարները մարդկանց են տարհանել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հալաբյան փողոցում բռնկված հրդեհի մասին «Փետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
22:06
Վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ քաղաքացին դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է. «Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
21:54
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:38
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպում
Փետրվարի 7-ին, Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել ԱՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական...
Աղբյուր` Panorama.am
21:18
30 հազար արցախցի լքել են Հայաստանը. Դավիթ Գալստյան
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 30 հազար արցախցիներ լքել են Հայաստանը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի խորհրդարանի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայ-թուրքական սահմանից ՀՀ ներթափանցած անձը կամ անձինք երկու ամիս է՝ չեն հայտնաբերվել
Հայ-թուրքական սահմանի՝ Ռանչպար գյուղի հատվածում թուրքական կողմից սահմանն ապօրինի հատած անձը կամ անձինք արդեն շուրջ երկու ամիս է՝ չեն...
Աղբյուր` Panorama.am
20:44
Ֆրանսիայում 1300 տարվա վաղեմության սարկոֆագներ են հայտնաբերվել
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են 1300 տարվա վաղեմության ինը սարկոֆագներ (քարադագաղներ։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հայրենական պատերազմի վետերան 100-ամյա Եվդոկիա Եսայանը Պուտինի կողմից պարգևատրվել է մեդալով
Կրասնոդարի ղեկավար Եվգենի Նաումովը և Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն 100-ամյա վետերան Եվդոկիա Եսայանին մեդալ են հանձնել՝...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 7-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արամ Ա-ը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին' կոչ անելով...
Աղբյուր` Panorama.am
19:56
Քարաթափում Կապան քաղաքում․ տուժածներ չկան
Փետրվարիի 7-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում
Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում:  Հուշագրի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվատնգային պատ ունի
Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների...
Աղբյուր` Panorama.am
19:16
ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը․ Յոսիպ Վարվոդիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին...
Աղբյուր` Panorama.am
18:48
Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, ՀՀ-ի համար, բացի ավելորդ ծախսերից, ոչ մի էֆեկտ չի ունենում․ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր...
Աղբյուր` Panorama.am
18:36
ՀՀ ԳԱԱ-ն մեկնարկել է «Գիտությունը մարզերում» ճանաչողական այցերի շարք
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան մեկնարկել է ճանաչողական այցերի շարք՝ «Գիտությունը մարզերում» խորագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:23
ՀՀ դատախազության հետ համագործակցությունը բովանդակային առումով լավագույն օրինակներից է․ Լիլյա Գրետարսդոտիր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական...
Աղբյուր` Panorama.am
18:13
Վրաց-ճապոնական սկանդալ. դիվանագիտական փոստը՝ պատժամիջոցներից խուսափելու միջոց
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն արձագանքել է ճապոնական լրատվամիջոցի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան
Երևանի ՔՊ-ական քաղաքային իշխանությունները ցանկացնում են թանկացնել քաղաքային տրանսպորտի ուղեվարձը՝ հայտարարելով, թե այլևս հնարավոր չէ 100 դրամով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբանները պահանջում են կառավարությունից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ
Փետրվարի 10-ին տեղի է ունենալու Փաստաբանների Ընդհանուր ժողով, որի արդյունքներով ձևավորվելու է Փաստաբանների պալատի գործադիր մարմնի՝ Պալատի...
Աղբյուր` Panorama.am
17:51
Սա հերթական մանիպուլյացիան է Նիկոլ Փաշինյանի կողմից. Մեսրոպ Առաքելյան
Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե համընդհանուր հայտարարագիր ներկայացնելու դեպքում եկամտահարկից գումարներ կվերադարձնեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
Երիտասարդ կինը խանութ-սրահից կատարել է 2500 դրամի գնում՝ վճարելով 10 հազար կեղծ թղթադրամ
Փետրվարի 6-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին 28-ամյա մի կին հաղորդում է տվել, որ անհայտ անձը Որոտանի փողոցում գտնվող իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՌԴ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան, իսկ ի՞նչ պիտի անի Հայաստանը, բայց...
«Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը մի շաբաթ է` ԱՄՆ-ում է, մի հատ միջանցքում նկար ունենալու համար»:
Աղբյուր` Panorama.am
17:16
Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,5 տարի ժամկետով ազատազրկման
Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությանը դատապարտվեց ազատազրկման։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԶՊՄԿ-ն սկսել է աշխատակիցների զանգվածային ազատումներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատանքից ազատման հրամաններ են տրվել ութ աշխատակիցների, ովքեր մասնակցում են գործադուլի։ ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մասիսիում այրվել է ավտոմեքենա, վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Փետրվարի 7-ին, ժամը 13։52-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի երկաթգծի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան
16:35 06/02/2025

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}