Քաղաքական 14:07 07/01/2025 Տարածաշրջան

Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցերը։ Այն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա։ Սիրիայի վերջին իրադարձություններից հետո արդյո՞ք Իրանը հետքայլ է կատարել «զանգեզուրյան միջանցքը» իր համար կարմիր գիծ համարելու դիրքորոշումից։ Վերոնշյալ հարեցրի շուևջ  Panorama.am-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Վ. Ոսկանյան-Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիկճակում իրանական կողմը ձգտում է բազմաբաղադրիչ զանազան դաշինքների միջոցով ամրապնդել իր դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի երկրորդ կեսից ԱՄՆ-ում իշխանությունը ստանձնելու է նորընտիր նախագահ Թրամփը։ Գործընթացը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, չնայած իրանառուսական համաձայնագրի շուրջ աշխատանքները սկսվել էին ավելի վաղ։

Իրանական կողմը փորձելու է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով ապահովել իր անվտանգության  ճարատարապետության կարևոր բաղադրիչը և սա Թեհրանում դիտարկում են, որպես կարևոր քայլ Իրանի պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ, նաև իրանի անվտանգային միջավայրն ընդհանուր առմամբ ավելի կայուն դարձնելու առումով։ Իրանական կողմն անպայմանորեն գնալու է այդ համաձայնագրի կնքմանը։

Եթե փորձենք դիտարկել Հայաստանի շահերի տեսանկյունից, ապա սա կարող է որոշակի օգուտներ պարունակել նաև մեր համար, որովհետև Իրանը մեր հարավային հարևանն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները թեև այժմ որոշակի մարտահրավերների դեմ հանդիման են կանգնած, բայց, այսուհանդերձ, մենք ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները չենք դադարեցրել և այս համատեքստում Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե մենք կարողանանք տեղավորվել, ապա այն միայն օգուտներ կարող են բերել մեր պետությանը։ Ընդհանրապես կայուն, զարգացող, անվտանգ և հզոր Իրանի գոյությունը բխում է մեր պետության շահերից, իսկ այս համաձայնագիրը միտված է ամրապնդելու հենց Իրանի դիրքերը

Panorama.am-Խնդրում եմ դիտարկեք Սիրիայի վերջին իրադարձությունները՝ ռուս-իրանական համագործակցության համատեքստում։ Վերջիններս կարո՞ղ էին կանխել Ասադի անկումը։

Վ. Ոսկանյան-Նման հնարավորություն եղել է և այդ մասին խոսել է նաև թուրքական կողմը, բայց ակնհայտ է, որ ռեսուրսները, որոնք կպահանջվեին Բաշար ալ-Ասադի իշխանությունը պահպանելու համար, շատ մեծ էր և երկու կողմերն էլ չեն գնացել այդ ռեսուրսների ծախսին՝ հաշվի առնելով զանազան խնդիրներ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։

Մեկ այլ կարևոր հանգամանք կա, որի վերաբերյալ մեզանում շատ քիչ է խոսվում. Դեռևս պարզ չէ, թե ինչ է լինելու սիրիայում Թուրքիայի հետ, որև մեկը չի երաշխավորել, որ թուրքական հաջողությունը Սիրայում կարող է լինել շարունակական։ Այդ հաջողության շարունակականությանը խոչընդոտելու առումով իրանցիները չեն դադարելու գործել։

Պատկերավոր ասած՝ իրանցիները ձգտելու են Սիրիան Թուրքիայի համար վերածել ճահճի, որտեղ էրդողանական վարչախումբն կխրվի և կունենա բազմաթիվ հիմնահարցեր։ Այդ ուղղությամբ քայլեր իրականացվում են։ Ընդորում, քայլեր են իրականացվում նաև այլ ուղղություններով, որոնք մինչ այժմա այնքան էլ ուշադրության չեն արժանացել, կամ որոնց ուղղությամբ իրանական կողմը լուրջ ջանքեր չէր գործադրել։ Խոսքը վերաբերում է քրդերի, զանազան այլ էթնիկական և դավանական խմբերի հետ համագործացությանը։

Իրանցիները փոխելու են իրենց համագործակցության ձևաչափը. եթե մինչ այս իրենք համագործակցում էին երկրի իշխանություններ՝ ի դեմս Բաշար Աալ-Ասադի հետ, ապա այժմ փորձելու են գործակցել և ստեղծելու են արբանյակ կառույցների ցանցեր այդ պետության ներսում։ Մյուս կողմից էլ իրանական կողմում՝ առնվազն վերլուծական շրջանակներում հնչում են կարծիքներ, որ Իրանը պետք է օգտագործի քրդական և ալևիական գործոնը հենց թուրքիայի ներսում, որոնք օգտագործելու համար Թեհրանն ունի լուրջ լծակներ։

Իրանի ներսում էլ որոշակի տրանսֆորմացիաներ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրանական քաղաքականության համատեքստում, բայց առայժմ մի փոքր սպասման փուլում է, որովհետև իրանական կողմը որպես հիմնական ախոյան դիտարկում է Միացյալ Նահանգները և համարում է, որ Թուրքիան, Իսրայելը կամ  մերձավորարևելյան որևէ այլ պետություն, ախոյան մրցակից, ըստ էության, Միացյալ Նահանգների արբանյակ է, հետևաբար՝ իրանական կողմի սպասումը վերաբերում է Թրամփի իշխանության ստանձնմանը։ Դրանից հետո իրանական դիրքորոշումը և գործողություններն շատ ավելի հստակ կլինեն։ Եթե իրանական կողմին հաջողվի վերադառնալ, կամ բանակցությունների միջոցով ստիպել, որ Թրամփը վերադառնա միջուկային գործարքի շրջանակներ, ապա իրանը լայն հնարավորություններ կստանա, զանազան ուղղություններում աշխատելու համար։

Panorama.am-Փորձագիտական շրջանում կարծիք կա, որ Սիրիայում կատարվածից տուժող դուրս եկավ Աստանայի ձևաչափի երեք երկրներից միայն Իրանը։ Ձեր գնահատականն այս մասին։

Վ. Ոսկանյան-Իրականում իրանը որոշակի դիրքերի զիջում ունեցել է, սա չխոստովանելն ակնհայտ անմտություն կլինի և այդ մասին խոսում են նաև Իրանի ներսում։ Աստանայի ձևաչափն այլևս գոյություն չունի և սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե ինչպես մեկ աշխարաքաղաքական իրավիճակի, ուժերի հավասրակշռության փոփոխության հետևանքով ցանկացած բանակցային ձևաչափեր, կամ ցանկացած փաստաթղթեր կարող են ոտնահարվել՝ հատկապես, երբ այդ ձևաչափերի և փաստաթղթերի կողմ է Էրդողանական վարչախումբը։

Սա ինչ-որ առումով դաս է նաև մեզ համար, որովհետև ակնհայտ է, որ հույսը պետք է դնել ոչ թե փաստաթղթային ձևաչափերի միջավայրի վրա, այլ սեփական ուժերը հնարավորին բարձր մակարդակի վրա պահելու։ Այս առումով սա ինչ-որ տեղ կարող է դաս լինել ոչ միայն Իրանի, այլև մեզ համար։

Իրանական կողմն ունի ռեսուրսներ և հնարավորություններ վերականգնելու իր, այսպես ասած, արբանյակային ցանցը, և այս ուղղությամբ դիտարկվում են, թե՛ վերևում իմ նշած հարթությունները, թե՛ Թուրքիայի կամ Սիրիայի ներսում ու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններում, թե Իրանի ներսում որոշակի տրանսֆորմացիոն քաղաքականության իրականացումը, որտեղ իրանական ռեսուրսների ծախսը շատ ավելի խելամիտ և հավասարակշռված կլինի տարբեր ուղղություններով վերաբաշխելու պայմաններում։

Մեկ այլ կարևոր հանգամանք է, երբ մեզանում ինչ-որ առումով անհանգստություն կա, որ իրանական կողմը կարող է հետքայլ կատարել «զանգեզուրյան միջանցքին» դիմակայելու իր կարմիր գծից։ Կարծում եմ, որ այս պահին նման անհանգստության որևէ առիթ չկա և իրանական կողմը շատ հստակ այդ դիրքորոշումը բանաձևել և սահմանել է, այժմ էլ այդ դիրքորոշումը Իրանի համար, ըստ էության, կարմիր գիծ է։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}