Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
Քաղաքական
17:38 21/01/2025
Հայաստան

Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է

«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի չափանիշներին»,-ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի մոտ հայտարարեց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Newday-ի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին ԱԺ շենքից  ձեռնաշղթաներով տանելուն։

Հիշեցնենք, որ ԱԺ մուտք գործելիս նրա մոտ փոքր դանակ են գտել, ինչն էլ ԶԼՄ ներկայացուցչին ձերբակալելու պատճառ է դարձել։

Մելիքյանն ասաց, սովարաբար փորձաքննությունը տևում  է մինչև 1-1.5 ամիս։

«Այո, կան որոշ բաներ, որ անհանգստացնում են, հատկապես ձեռնաշղթաներ հագցնելու մասը, դրա կարիքը հաստատ չկար»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Նրա խոսքով, եթե փորձաքննությունը հաստատի, օպերատորի  մոտ եղած դանակը սառը զենք է, ապա  կսպառնա տուգանք։

Ջանիբեկ Խաչատրյանի հետ տեսակցած փաստաբանն ասաց, որ այսօր օպերատորն ազատ կարձակվի։

Placeholder