
Քառսունն էլ անխելք, որ օրոր կարդան
Նիկոլ Փաշինյան կողակից առավ,
Լաճերին այնքան երնրներ տարավ,
Պետության բյուջեն լեղաճաք եղավ;
Նայեց բոլորը՝ Մհերներ չկան,
Ուր է իմ, ասաց, անտակ քսակը,
Բերեք «պետության» նորանոր հարկը.
Քառսուն 100 դրամ՝ որ Դավոս գնամ,
Քառսուն 100 դրամ՝ Իտալիա ֆռռամ,
Քառսուն 100 դրամ՝ թիկնապահներիս,
Քառսուն 100 դրամ՝ քպ չարիքիս,
Քառսուն 100 դրամ՝ հարկ հնարողիս.
Քառսուն 100 դրամ՝ դրամի համար,
Քառսուն 100 դրամ՝ խեղճացած մնան...
Դե, իսկ շարունակությունը, հիշում եք՝ ինչպես դասականում՝
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան...
Այսինքն՝ հիշելը որն է, նայեք շուրջներդ, կտեսնեք՝ ընթացիկ է ու շարունակելի։
Մհերներ չկա՞ն։
... Քառսուն արմաղան՝ որ բանակ գնան։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


