
Մադոննան քննադատել է Թրամփին, որ արգելել է տրшնuգենդերներին ծառայել
Ամերիկացի երգչուհի Մադոննան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը, որով արգելվում է տրանսգենդերներին ծառայել բանակում։ Նա իր կարծիքը հայտնել է X սոցիալական ցանցում:
«Սարսափելի տխուր է տեսնել, թե ինչպես է նոր կառավարությունը կամաց-կամաց ոչնչացնում ազատությունը, որի համար մենք տարիներ շարունակ պայքարել և նվաճել ենք։ Մի հանձնվեք»»,- գրել է երգչուհին։
Իր գրառման մեջ Մադոննան ավելացրել է կոտրված սրտի էմոջի և ԼԳԲՏ շարժման դրոշը։
Գազետա.ռու-ն գրում է, որ հունվարի 21-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվում այն դրույթը, որը թույլ է տալիս տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ բանակում։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփն արգելել է երեխաների սեռափոխության վիրահատությունները
- Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
- Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
- Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
- «Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


