Տնտեսություն 14:30 01/02/2025 Հայաստան

ԶՊՄԿ-ի ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների, մեզ սպառնում են անընդհատ․ աշխատակից

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությունն արդեն անցել է ահաբեկչական մեթոդների»,-այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի աշխատակիցը՝ նկատի ունենալով կոմբինատի տարածած հայտարարությունն ի պատասխան գործադուլի։

Նրա խոսքով, լուրեր են տարածվել, որ ընդվզողների հանդեպ կոշտ գործողություններ են ձեռնարկվելու, ընդհուպ՝ աշխատանքից հեռացում։

«Մեզ սպառնացել են և ոչ մեկ անգամ։ Դա տեղի է ունենում անընդհատ։ Նույնիսկ արհմիությունն էր փորձում մեզ հետ կանգնեցնել այս գործընթացից։ Նրանք սպառնացել են մեզ հեռացնել աշխատանքից։ Այսինքն, ազատ կամարտահայտության համար սպառնում են մարդուն աշխատանքից ազատել»,- Panorama.am-ի  հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Վահեն։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բազմաթիվ  աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, նրանք կոմբինատի հիմնական արտադրամասի աշխատակիցներն են։

«Տևական ժամանակ է՝ փորձում ենք գործատուի հետ կառուցողական երկխոսություն սկսել, որովհետև բացակայում են  բաց հաղորդակցության և երկխոսության խողովակները։ Փորձում ենք ներկայացնել աշխատավարձի վերանայման մեր պահանջները։ Մինչ այս  կազմակերպել էինք ստորագրահավաք և արդեն իսկ այդ փուլից սկսած  գործատուն ամեն կերպ փորձում է մեզ խոչընդոտել։ Միայն մեր մոտից՝ հարստացուցիչ ֆաբրիկայից, ակցիային միացել է շուրջ 170 հոգի։ Բայց մասնակիցների թիվը  շատ է, քանի որ բոլոր արտադրամասներն են ստորագրահավաք կազմակերպել և միացել գործադուլին»,-  տեղեկացրեց մեր զրուցակիցը՝ Քաջարանից։

Նշենք, որ  արդեն երկրորդ օրն է ԶՄՊԿ-ի ավելի քան 700 աշխատակից գործադուլ  է անում։  Նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների նվազագույն բարելավում։

Աշխատավարձերի բարձրացման հարցն աշխատակիցները դեռևս երկու ամիս առաջ են բարձրացրել,սակայն՝ ապարդյուն։

«Կոնկրետ մեր արտադրամասում ստորագրահավաք սկսել ենք անել 15 օր առաջ, իսկ երկու ամիս առաջ էլ բաց հանքի աշխատակիցներն են իրականացրել, բայց որևէ արձագանք չկա։ Չկան բաց երկխոսության գործիքակազմեր, մենք այս ընթացքում չենք հանդիպել կոմբինատի ղեկավար կազմի հետ։ Խնդրի մասին բանավոր կերպով փոխանցվել է տեղամասի պետերի միջոցով, ինչն ընդհանրապես արդյունք չի տվել։ Մենք փորձում ենք մասնակցել որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են մեր աշխատանքային պայմանների բարելավմանը։ Հանքում աշխատելով գոնե մի փոքր լավ ապրելու, չեմ ասում՝ բարեկեցիկ, բայց մի փոքր լավ ապրելու իրավունք ունենք։ Այն աշխատավարձերը, որոնք պաշտոնապես հրապարակվում են, չենք կարող համեմատականներ դնել այլ համայնքների հետ, որովհետև, օրինակ, նույնիսկ Կապանի հետ համեմատած գնային տարբերություն կա»,- ասաց ԶՄՊԿ-ի աշխատակիցը։

Հիմնավորելով իրենց պահանջը, ԶՄՊԿ-ի աշխատակիցն ընդգծեց, որ այլ հանքավայրերում աշխատող անձանց աշխատավարձերի համեմատ իրենցն ավելի ցածր է․

«Իմ մասնագիտությամբ, կարող եմ ասել, որ Հայաստանում գործող հանքավայրերում նույն աշխատակիցը 20-30 տոկոսով ավելի բարձր է ստանում, քան ես, թեև այս հզոր արտադրությունը հնարավորություններ ունի իր աշխատակիցների և մարդկային կապիտալի մեջ ներդրումներ անելու, գոնե առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման գործողություններ»։

Բացի աշխատավարձերի բարձրացման պահանջից, աշխատակիցները դժգոհում են նաև աշխատանքային պայմաններից, որոնք էլ ավելի մեծ վնաս են հասցնում իրենց առողջությանը։

«Արտադրամասում նույնիսկ չկան  օդափոխության համակարգեր, որտեղ օգտագործվում են բազմաթիվ թունավոր նյութեր։ Աշխատակիցների առողջության պահպանության առումով  նվազագույն պայմանները նույնիսկ բացակայում են։ Կարող ենք ասել, որ միտումնավոր կերպով մարդու առողջությանը վնաս է հասցվում»,- ասաց աշխատակիցը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԶՄՊԿ-ի աշխատակիցները աշխատանքային պայմաններից դժգոհում են։ Թե՛ 2021թ․-ին, թե ՛ 2023թ․-ին աշխատակիցները գործադուլեր իրականացրեցին, սակայն  իրավիճակը մնաց անփոփոխ և դեռ շարունակվում են աշխատակիցների իրավունքների ոտանահարման դրվագները։  Ակցիայի մասնակիցները մտածում են՝ գուցե գործատուն օգտվում է առիթից, որ համայնքում հիմնական զբաղվածությունն ապահովում է հենց կոմբինատը և «աշխատանքից հեռացնելու» սպառնալիքով փորձում լռեցնել աշխակիցներին։

«2018թ․-ից ի վեր մեր աշխատավարձերի բարձրացում չի եղել»,- Pnorama.am-ի հետ զրույցում ասաց գործադուլ անող աշխատակիցներից Հայկը։

Նրա խոսքով՝ աշխատակիցների մեծ մասն այս պահին գործադուլ է անում դրսում, մի մասը՝ մեքենանների մեջ են, մյուս մասն էլ՝ հենց աշխատավայրում։ Այսինքն՝ կոմբինատի աշխատակիցների հիմնական մասն այս պահին գործադուլի մեջ է։

«Մենք խաղաղ ակցիա ենք իրականացնում՝ ներկայացնելով մեր արդարացի պահանջը»,- նշեց  Հայկը։

Նա շեշտեց, որ շարունակելու են գործադուլն այնքան ժամանակ, մինչև հասնեն իրենց պահանջների բավարարմանը։

Ինչ վերաբերում է էկոլոգիական խնդիրներին, ապա  գործարանն աշխատում է խորհրդային տարիներից  վեր , հետևաբար, դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահռելի վնասներ են հասցվել շրջակա միջավայրին։ Բնակիչների խոսքով՝  Քաջարան քաղաքի վրա շաբաթը երկու անգամ փոշու ամպ է գոյանում։

«Երեք օրը մեկ այնպիսի փոշու ամպ է բարձրանում, որ օրվա ընթացքում 3-4 միլիմետրանոց փոշու շերտ է նստում և՛ լվացքի վրա, և՛ մեքենաների վրա։ Սա ակնհայտ խնդիր է, որը տեսանելի է բոլորին։ Բաց հանքը ևս վնասներ է հասցնում էկոլոգիային և դատարկ ապարակույտի ձայները, որոնք երբեք չեն դադարում։ Կարող ենք ասել՝ քաղաքը հանքի մեջ է»,- ասաց բնակիչը, որը չցանկացավ՝ իր անունը հրապարակվի։

Նշենք, որ ԶՊՄԿ-ն Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, որը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Հանքավայրի տարածքը կազմում է 421.2 հա՝ 550 միլիոն տոննա հանքաքարի պաշարով։ ԶՊՄԿ-ն 2016 թվականից արդյունահանում է տարեկան 22 միլիոն տոննա հանքաքար։Արտադրանքի մեջ օգտակար մետաղների կոնցենտրացիան բարձրացնելու նպատակով օգտագործվում են տարբեր քիմիական միացություններ, որոնց մի մասն արտանետվում է մթնոլորտ։ Մյուս մասը մնում է արդյունաբերական թափոններում և շրջակա միջավայր է թափանցում տեղումների հետ՝ ջրային հոսքերի միջոցով։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:11
Պատասխան բըդի տաք ընոր համար, թե ինչղ ձեր թեկնածուն Նիկոլին վերջին բառերով քֆուր կուդար, իսկ հըմի շեֆ պռիզնատ գուկա.Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի))) Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
23:17
WP. Զելենսկին չի համաձայնել ԱՄՆ-ին փոխանցել Ուկրաինայի օգտակար հանածոների 50%-ի իրավունքները
Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա օգտվել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ից։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:54
Վենսը քննադատում է ԵՄ հանձնակատարներին գրաքննության համար
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում  ունեցած ելույթի ժամանակ քննադատել է Եվրամիության հանձնակատարներին...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ռուսական տունը և Վ Բրյուսովի անվան համալսարանը համատեղ միջոցառումներ են իրականացնում
Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) և Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան համալսարանը հիմնադրման 90-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
22:09
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր գերմանացի գործընկերոջ հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ո՞նց ապրեմ այսպես, այսպես առանց քեզ. Անդրեի նոր հրապարակումը
Երգիչ Անդրեն, որի ամուսնալուծության մասին տևական ժամանակ ակտիվ լուրեր են պտտվում, այսօր` Սիրո տոնին նոր հրապարակում է արել: Անդրեն երգում է....
Աղբյուր` Panorama.am
21:33
Առանց ռազմաքաղաքական հավասակշռության, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը,...
Աղբյուր` Panorama.am
21:15
Հայտնաբերվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցից шտրճшնակով զինված 50 հազար դոլար հափշտակողները
Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացնելով...
Աղբյուր` Panorama.am
20:54
Փաշինյանը հանդիպել է գերմանացի խորհրդարանականների հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին...
Աղբյուր` Panorama.am
20:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
20:34
«Խիզախների» այս «տաբռը» ցանկացած գնով փորձում է մոտեցնել ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Եվ այսպես, միացյալ Արևմուտքը, Ուկրաինան մատաղ անելուց հետո, հրապարակավ հայտարարում է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
Թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում նախորդ «սերիաների» ընթացքում համառոտ ներկայացնում է հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում։ Նման առաջարկով հանդես է եկել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:24
Լապշինը հայտնել է Բելառուսում հայ բլոգերի ձերբակալության մասին
«Դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց իմ տեղեկություններով Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, բլոգեր, որը ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Պատմություն կա այս լուսանկարների հետևում Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:59
Թուրքական «Trabzonspor» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:47
ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ
Թրամփի վարչակազմի օրոք ներգաղթյալների արտաքսումները վախեցրել է շատ ներգաղթյալների՝ նույնիսկ օրինական։Արդյունքում գործատուները բախվել են լուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:34
100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում
 Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին
Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի հետ քննարկվել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը․ ԱԳՆ
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Ի՞նչ է անում սույն պաշտոնյան. Նաիրա Կարապետյան
«Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հարուստների առողջության ապահովագրությունը միջին խավի հաշվին. Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
«Այն որ 2023 թվականաից պետք է ներդրված լիներ  առողջապահական համակարգի ամենաթմբկահարվող բարեփոխումը,իսկ ես կասեի հեղափոխական ծրագիրը՝...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին, ՀՀ ԱԺ անունից իր աջակցությունը հայտնել
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արման Ծառուկյանը Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո խոսել է ապագայի իր ծրագրերի մասին
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Նիկա Կելեխսաևի հետ հարցազրույցում խոսել է ռուս Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո ապագայի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Անպատրաստ դատարան ներկայացած դատախազի պաշտոնն իջեցրել են
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}