Մշակույթ 15:39 03/02/2025 Հայաստան

Օրեցօր Արամի 23 հասցեի պատմամշակութային հուշարձան շենքի ֆիզիկական գոյությունն էլ ավելի է վտանգվում. Ահազանգ

«Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքն այսօր առավել վթարային է դարձել և արդեն վտանգված է շենքի դիմային հատվածը: Օրեցօր շենքի ֆիզիկական գոյությունն էլ ավելի է վտանգվում և ամեն րոպեն շենքի համար կարող է ճակատագրական լինել»,-ահազանգում են  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որը նախկինում իր գործունեությունը ծավալել է հենց Արամի 23- հասցեում։ 

«Ինչպես գիտենք, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արամի 23 հասցում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքի վնասման հետ կապված:

Նախաքննության ընթացքում տուժող կողմը հիմնավորել է այն հանգամանքը, որ հուշարձան շենքը քանդվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորության հետևանքով: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել մի շարք անձանց, այդ թվում «Օլդ սիթի» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մաչանյանին:

Գործը քննում է քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության ավագ քննիչ Խաչատուր Գալստյանը, ով քննությունը ձգձգեց մոտ 5 տարի, ինչի հետևանքով  մեղավորներն այլևս պատիժ չեն կրելու, քանի որ վաղեմության ժամկետներն այս ընթացքում անցան: Միակ հույսն այն է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Գևորգ Մաչանյանը և նրա շվեյցարահայ գործատուն՝ Վարդան Սրմաքեշը, կփոխհատուցեն վնասը: Սակայն Խաչատուր Գալստյանը ընդհանուր գործից 2023 թվականի վերջին անհիմն առանձնացրեց «Օլդ սիթի» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի հատվածը և հետագայում կարճեց այն:

Այդ ժամանակվանից  «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, որոնք քննչական մարմինը պարբերաբար մերժել է անհիմն կերպով, իսկ դատախազության կողմից համարժեք և իրավաչափ պատասխան այդպես էլ չի եղել:

Արդյունքում, արդեն երկու անգամ Գևորգ Մաչանյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը: Հիմնական շեշտադրումը եղել է այն, թե իբր Գևորգ Մաչանյանը շինարարական ոլորտից տեղյակ չէր, ուստի դիտավորություն չի ունեցել որևէ հանցանք կատարել։ Այսինքն՝ ստացվում է, թե իբր շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի՝ ՀՀ-ում իրականացվող բազմամիլիոնանով շինարարություններն անտերության էին մատնված, ոչ ոք գործից չէր հասկանում, չէր հետևում, չէր հսկում, չէր վերահսկում, ինչն առնվազն անտրամաբանական է։
Իրավասու դատարանների 6 տարբեր դատավորներ, 6 տարբեր դատական ակտերով արձանագրել են, որ քննիչի այդ որոշումները  ապօրինի են եղել:

2024 թվականի դեկտեմբերին քննիչ Խաչատուր Գալստյանը և հսկող դատախազն արդեն 3-րդ անգամ նույն պատճառաբանություններով դադարեցրել են քրեական հետապնդումը «Օլդ սիթի» ՓԲԸ-ի այժմ արդեն նախկին տնօրեն Գևորգ Մաչանյանի նկատմամբ, ինչը «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան կրկին  բողոքարկել է: Ընդ որում, ամեն անգամ, երբ դատարանները հստակ արձանագրել են քննության թերությունները, քննիչն ու դատախազը դրանք չեն վերացրել, ավելի շատ քննության պատրանք է ստեղծվել։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տուժող կողմի ներկայիս բողոքը քննում է դատավոր Սարգիս Դադոյանը:

Հուսով ենք, որ դատավոր Սարգիս Դադոյանը կգտնվի բարձրության վրա, թույլ չի տա, որ իրական մեղավորները խուսափեն պատասխանատվությունից և օբյեկտիվ մոտեցում կցուցաբերի, ինչպես նախորդ բոլոր դատարանները և դատավորները։ Հատկանշական է, որ նախորդ որոշմամբ նույն հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը շատ հստակ և օբյեկտիվ արձանագրել էր քննության թերությունները և տուժող կողմի իրավունքների խախտումները։

Նշենք նաև, որ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքն այսօր առավել վթարային է դարձել և արդեն վտանգված է շենքի դիմային հատվածը: Օրեցօր շենքի ֆիզիկական գոյությունն էլ ավելի է վտանգվում և ամեն րոպեն շենքի համար կարող է ճակատագրական լինել:

Արդեն 7-րդ տարին է, մեղավորները ձևական բանակցություններով ձգձգում են գործընթացը և որևէ գործնական քայլ չեն անում ո՛չ շենքի ամրակայման ուղղությամբ, ո՛չ վնասների փոխհատուցման, և  որևէ համարժեք առաջարկ մինչ այսօր չեն արել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:46
«Հրապարակ». Ինչու են մայրաքաղաքի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգել՝ չգալ աշխատանքի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու...
Աղբյուր` Panorama.am
08:42
Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրն է
Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Աղբյուր` Panorama.am
08:40
«Փաստ». Մեր բնակչության մեծ մասի վրա այլևս չեն ազդում փաշինյանական «կտերը»
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն, ըստ երևույթին, հիանալի հասկանում է, որ համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Ժողովուրդ». Սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Կիրանցով և Բաղանիսով սահմանազատումը չի ավարտվելու,...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». Աշխարհն այսօր հրաժարվում է Ուկրաինայից, որ Ռուսաստանի հետ վերականգնի հարաբերությունները, հայերը գնում են ճիշտ հակառակ ուղղությամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին...
Աղբյուր` Panorama.am
08:33
Ավտոճանապարհներին ձյուն է, մերկասառույց, մառախուղ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
00:11
Պատասխան բըդի տաք ընոր համար, թե ինչղ ձեր թեկնածուն Նիկոլին վերջին բառերով քֆուր կուդար, իսկ հըմի շեֆ պռիզնատ գուկա.Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի))) Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
23:17
WP. Զելենսկին չի համաձայնել ԱՄՆ-ին փոխանցել Ուկրաինայի օգտակար հանածոների 50%-ի իրավունքները
Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա օգտվել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ից։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:54
Վենսը քննադատում է ԵՄ հանձնակատարներին գրաքննության համար
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում  ունեցած ելույթի ժամանակ քննադատել է Եվրամիության հանձնակատարներին...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ռուսական տունը և Վ Բրյուսովի անվան համալսարանը համատեղ միջոցառումներ են իրականացնում
Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) և Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան համալսարանը հիմնադրման 90-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
22:09
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր գերմանացի գործընկերոջ հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ո՞նց ապրեմ այսպես, այսպես առանց քեզ. Անդրեի նոր հրապարակումը
Երգիչ Անդրեն, որի ամուսնալուծության մասին տևական ժամանակ ակտիվ լուրեր են պտտվում, այսօր` Սիրո տոնին նոր հրապարակում է արել: Անդրեն երգում է....
Աղբյուր` Panorama.am
21:33
Առանց ռազմաքաղաքական հավասակշռության, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը,...
Աղբյուր` Panorama.am
21:15
Հայտնաբերվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցից шտրճшնակով զինված 50 հազար դոլար հափշտակողները
Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացնելով...
Աղբյուր` Panorama.am
20:54
Փաշինյանը հանդիպել է գերմանացի խորհրդարանականների հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին...
Աղբյուր` Panorama.am
20:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
20:34
«Խիզախների» այս «տաբռը» ցանկացած գնով փորձում է մոտեցնել ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Եվ այսպես, միացյալ Արևմուտքը, Ուկրաինան մատաղ անելուց հետո, հրապարակավ հայտարարում է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
Թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում նախորդ «սերիաների» ընթացքում համառոտ ներկայացնում է հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում։ Նման առաջարկով հանդես է եկել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:24
Լապշինը հայտնել է Բելառուսում հայ բլոգերի ձերբակալության մասին
«Դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց իմ տեղեկություններով Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, բլոգեր, որը ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Պատմություն կա այս լուսանկարների հետևում Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:59
Թուրքական «Trabzonspor» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:47
ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ
Թրամփի վարչակազմի օրոք ներգաղթյալների արտաքսումները վախեցրել է շատ ներգաղթյալների՝ նույնիսկ օրինական։Արդյունքում գործատուները բախվել են լուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:34
100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում
 Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին
Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի հետ քննարկվել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը․ ԱԳՆ
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}