
Փաշինյանն ասում է՝ իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է. Աննա Գրիգորյան
Արցախյան վերջին ճակատամարտի պարտության հեղինակ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն կործանարար քաղաքականությունը, որի հետևանքն եղավ 44-օրյա պատերազմը և արցախցիների բռնագաղթը։ Վերջինիս նման աղետալի քաղաքականությունը ոչ ադեկվատությա՞ն, թե՞ գիտակցված քայլերի հետևանք է։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երկրորդ մասը՝ ստորև․
▪Դուք մի հատ պատկերացրեք՝ Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Արմեն Գրիգորյան...Էս մարդիկ կարայի՞ն ինչ-որ բան բանակցեին, որ մենք ի վերջո դրանից շահեինք։
▪Գործող իշխանությունների կողմից ադեկվատության 0 դրսևորում կա, բայց այդ «ֆաշիստական» հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է պատասխանում։ Ասում է. «Պետք է հասկանանք, թե ինչու են իրենք մեր մասին այդպես կարծում»։ Այսինքն ինքը տեղ է թողնում՝ թե բա. «Իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է, մի հատ Ալիևի հետ խոսեմ, թե ինչո՞ւ է նա մեզ ֆաշիստ համարում, կամ մենք ինչ պետք է անենք, որ «դեմոկրատ» «կիրթ» Ալիևն մեզ այլևս «ֆաշիստ» չանվանի»։
▪Ժամանակը գնում է և պարզ իրողություն է դառնում, որ էս մարդը պարզապես Թուրքիային և Ադրբեջանի ծառան է։ Հիմա չկա մի բան, որ Ալիևի բերանից դուրս գա, որպես պահանջ և այն չիրականացվի։
▪Նոր չէ, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նաև Արցախը կորցվեց այդ բախման հետևանքով և արդյունքում, բայց Փաշինյանը շարունակում է նույն բանն անել Հայաստանի Հանրապետության հետ։ Պատերազմից հետո մի քանի բան կար, որ անթուլատրելի էր անել և առաջինն աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ դառնալն էր և Նիկոլ Փաշինյանը հենց էդ ճանապարհով է գնացել։
▪Իրենցը մի հատ մուրճն է, կարմիր բերետն է, լռեցնելու քաղաքականությունն է, որն ընդհանրապես ժողովրդավարության հետ կապ չունի։
▪Ես որևէ կերպ չեմ արդարացնում ռուսաստանի վարած քաղաքականությունն մեր մասով, ակնհայտորեն սխալներ կային, բայց միևնույն ժամանակ թշնամանք հռչակել Ռուսաստանի հետ, կամ չհաշվարկված քայլերն իրականացնելը, իհարկե, մեզ ավելի մեծ կորուստներ է բերելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը թռնի օդ, իջնի ներքև, այդ հարցում տարբեր մարդկանց մեղադրի կամ չմեղադրի, իրավիճակը դրանից չի փոխվի. Աննա Գրիգորյան
- ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
- Նիկոլ Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան


