
Բնականաբար, քննարկումներ կան, բայց չեմ կարող այստեղ բացահայտ բաներ ասել. Աննա Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է արտաքին քաղաքականությունը, անվտանգային հարցերի լուծումը, տնտեսությունը, բայց պատասխանատուները դեռ աթոռներին նստած են։ Ինչո՞ւ ընդդիմադիր շարժումներին չի հաջողվում Փաշինյանին հեռացնել իշխանությունից, ո՞րն է առաջիկա անելիքները։ Վերոնշյալ հարցերի մասին «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երրորդ մասը՝ ստորև․
●Որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արտաքին քաղաքականությունն է հիմնովին տապալել, այլև տնտեսական քաղաքականությունը։ Նախորդ տարի 7 % տնտեսական աճ էին նախատեսել՝ արդյունքում 5 % ունեցանք։ Հիմա 5 % են ասում բայց պարզ չէ. թե արդյունքում այդ տոկոսին կձգե՞ն, թե՞ ոչ։
●Արդյունքում խոշոր բյուջետային վակուում է ձևավորվում, որն ինչ-որ ձեև պետք է լցվի։ Արտաքին պարտքն էլ արդնե 13 մլրդ դոլարի է հասել, ուզում են ավելացնել, բայց չեն կարող, սահմանափակում կա ՀՆԱ/պարտք հարաբերակցության։
●Հետևաբար պետք է ժողովրդին այսպես քերել-քերել, որովհետև իրենք ոչ մի ձև չեն ուզում հրաժարվել իրենց պարգևավճարներից, իրենց համար պետական բյուջեից արվող ծախսերից, վոյաժներից, շքեղությունից, որ կյանքում չէին տեսել ու հիմա տեսնում են։ Դրանից հո չեն հրաժարվելու։
●Բա պետք է մարդկանց քերեն, ասեն՝ հերոս ես դու հարկատու ջան, բա փողերը տուր, որ գնանք մեր ճոխ ու շռայլ կյանքն ապրենք։
●Ընդդիմությունն ինչ պետք է անի ստեղծված իրավիճակը ճիշտ կազմակերպելու համար։ Եվ այստեղ, բնականաբար, քննարկումներ կան, չեմ կարող այստեղ բացահայտ բաներ ասել, բայց ընդդիմության գործն է ու նրա պարտականությունն է այս իրավիճակը գնահատելու, ճիշտ մեխանիզմներ մշակելու և ի վերջո իշխանափոխություն իրականացնելու համար։
●Մենք հաճախ ենք թիրախավորվում, որպես ընդդիմություն։ Թիրախավորվում ենք նրա համար, որ ինչ-որ բան անում ենք։ Շատ-շատ մարդիկ ուղղակի գրում են։ Իրականում մենք փորձել ենք, արել ենք։ Բայց պետք է հասկանաս, թե ում հետ գործ ունես. մի մարդ, որն ամեն ինչ կանի սեփական աթոռը պահելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ասում է՝ իսկապես, կարո՞ղ է մեր մեջ ֆաշիստական դրսևորումներ կան, որ Ալիևը նկատել է. Աննա Գրիգորյան
- Փաշինյանը թռնի օդ, իջնի ներքև, այդ հարցում տարբեր մարդկանց մեղադրի կամ չմեղադրի, իրավիճակը դրանից չի փոխվի. Աննա Գրիգորյան
- ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


