
Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում սահմանների փոփոխությունը. Իրանի նախագահը՝ Ալիևի խորհրդականին
«Իրանը երբեք չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը»,-Irna գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարե է Իրանի նախագահ Թեհրանում Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը։
Իրանի նախագահն ընդգծել է, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է։
Նա տարածաշրջանի ազգերին միասնության կոչ է արել, հատկապես արտաքին խաղացողների գործողությունների լույսի ներքո, որը կարող է հակամարտության հանգեցնել։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը ձգտում է ամրապնդել հարաբերությունները Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, պաշտպանական և անվտանգության։
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան երկրների և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մուսուլմանների միջև ցանկացած վեճի և ճեղքվածքի առաջացումը միայն արտաքին միջամտության կհանգեցնի»,-ասել է նա:
Իր հերթին Հաջիևն ասել է, որ Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետությանը դիտարկում է որպես բարեկամ և եղբայրական հարևան և ձգտում է խորացնել երկկողմ կապերը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան


