
Լևոն Արոնյանը 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում է. Forbes
Լևոն Արոնյանը ընդգրկվել է 2024թ.-ին ամենաբարձր վաստակած շախմատիստների տասնյակում։ Այս մասին հայտնում է Forbes-ը:
«Հավերժ երիտասարդ Լևոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դեռ վաղ է նրան դուրս մղելը: Արոնյանի անսպասելի հաղթանակը ԱՄՆ գավաթում նրան բերեց 90.000 դոլար, իսկ հետո, ավանդույթի համաձայն, հաղթանակներ Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում»,- գրում է Forbes-ը:
Ընդհանուր առմամբ Արոնյանը վաստակել է 257 385 դոլար։
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


