Առողջություն 10:08 04/02/2025 Հայաստան

Հայաստանում գրանցվում է քաղցկեղի հիվանդացության և մաhաgnւթյան մակարդակների զգալի աճ

Փետրվարի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը՝ նախաձեռնություն, որն ուղղված է քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման և ժամանակակից բուժման մեթոդների մասին իրազեկվածության բարձրացմանը։ 2025-2027թթ․-ի համար սահմանված «Եզակիությամբ միավորված» կարգախոսը ընդգծում է քաղցկեղի կանխարգելման և բուժման հարցում անհատական մոտեցման անհրաժեշտությունը: Միաժամանակ, այն կարևորում է համընդհանուր ջանքերի անհրաժեշտությունը՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի «Հերացին» ազգային գիտահետազոտական կենտրոնից նշում են, որ քաղցկեղը շարունակում է մնալ աշխարհում մահացության երկրորդ հիմնական պատճառը։ Ըստ Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության (ՔՈւՄԳ) տվյալների՝ 2022 թ․-ին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 20 միլիոն նոր դեպք և 10 միլիոն մահ։ Կյանքի ընթացքում յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ ախտորոշվում է օնկոլոգիական հիվանդություն, ընդ որում՝ յուրաքանչյուր 9-րդ տղամարդը և յուրաքանչյուր 10-րդ կինը մահանում է քաղցկեղից։

Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերի թիվը կաճի 77%-ով՝ պայմանավորված բնակչության ծերացմամբ և ռիսկային վարքագծով։ Այս աճը հատկապես արագ է լինելու ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ առողջապահական համակարգերը կարող են պատրաստ չլինեն նման բեռին արդյունավետորեն արձագանքելու համար։

2022 թվականին աշխարհում գրանցված նոր դեպքերի մեծ մասը պայմանավորված են եղել քաղցկեղի հետևյալ երեք տեսակներով.

• Թոքի քաղցկեղ՝ 2,5 միլիոն դեպք (նոր դեպքերի ընդհանուր թվի 12.4%),
• Կրծքագեղձի քաղցկեղ՝ 2,3 միլիոն դեպք (11.6%),
• Հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղ՝ 1,9 միլիոն դեպք (9.6%)

Թոքի քաղցկեղը եղել է նաև օնկոլոգիական հիվանդություններով պայմանավորված մահվան առաջատար պատճառը՝ 1,8 միլիոն մահ (քաղցկեղից մահվան դեպքերի ընդհանուր թվի 18.7%)։ Դրան հաջորդել են հաստ և ուղիղ աղիքի քաղցկեղը (900 000 մահ՝ 9.3%) և լյարդի քաղցկեղը (760 000 մահ՝ 7.8%)։

Քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշների բաշխումը ըստ սեռի ցույց է տալիս որոշակի տարբերություններ։ Կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղի տեսակն ու մահվան հիմնական պատճառը կրծքագեղձի քաղցկեղն է, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը։

Ըստ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԳ) տվյալների՝ օնկոլոգիական հիվանդացության և մահացության մակարդակը զգալիորեն տարբերվում է՝ կախված երկրների Մարդկային զարգացման ինդեքսից (ՄԶԻ): ՄԶԻ-ն, որը հաշվի է առնում կյանքի սպասվող տևողությունը, կրթական մակարդակը և կենսամակարդակը, արտացոլում է սոցիալ-տնտեսական զարգացման տարբերությունները։ Այս անհավասարությունը հատկապես ցայտուն է կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Ցածր ՄԶԻ ունեցող երկրներում  կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հավանականությունը 50%-ով ցածր է, քան բարձր ՄԶԻ ունեցող երկրներում, սակայն մահացության ռիսկը զգալիորեն բարձր է՝ պայմանավորված որակյալ բժշկական օգնության սահմանափակ հասանելիությամբ, ուշ ախտորոշմամբ և բնակչության ցածր իրազեկվածությամբ։ Օրինակ, բարձր ՄԶԻ ունեցող երկրներում կրծքագեղձի քաղցկեղը կյանքի ընթացքում ախտորոշվում է 12-ից 1 կնոջ մոտ, և 71 կանանցից մեկը մահանում է այդ հիվանդությունից, մինչդեռ ցածր ՄԶԻ ունեցող երկրներում այդ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար 27-ից 1 և 48-ից 1։

Քաղցկեղի 30-50%-ը կարելի է կանխարգելել: Կանխարգելման հիմնական ուղիներից են՝ առողջ ապրելակերպի պահպանումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, շրջակա միջավայրի և ներսի օդի աղտոտվածության կանխարգելումը, որոշ հիվանդությունների դեմ պատվաստումը (օրինակ, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի), բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, սքրինինգային ծրագրերին մասնակցումը:

Հիվանդության վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս բարձրացնել բուժման արդյունավետությունը և նվազեցնել մահացությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցկեղի վիրաբուժական բուժման հետաձգումը մահացության ռիսկը մեծացնում է մոտ 7%-ով, իսկ քիմիաթերապիայի կամ ռադիոթերապիայի չորս շաբաթանց ուշացումը՝ մինչև 13%-ով:

Քաղցկեղի որոշ տեսակների նախակլինիկական փուլում ախտորոշման նպատակով իրականացվող սքրինինգ հետազոտությունների շարքին են պատկանում, օրինակ, կրծկագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրականացվող մամոգրաֆիան,  արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար կատարվող Պապ (Պապանիկոլաուի) թեստը, մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ թեստավորումը, ե այլն:

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում գրանցվում է քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակների զգալի աճ։ Երկիրը Արևմտյան Ասիայում քաղցկեղի հիվանդացությամբ երրորդն է, իսկ մահացությամբ՝ առաջինը։ 1985-2023 թվականներին առաջնակի հիվանդացության ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ 140.6-ից հասնելով 280.9-ի (100,000 բնակչի հաշվով), իսկ մահացությունը աճել է 1.7 անգամ՝ 98.3-ից հասնելով 170.5-ի։ 2023 թվականին քաղցկեղը ՀՀ-ում մահացության հիմնական պատճառներից երկրորդն էր՝ կազմելով բոլոր մահերի 20.8%-ը։

2023թ.-ի դրությամբ, տղամարդկանց համեմատ, քաղցկեղի ընդհանուր տարածվածությունը կանանց շրջանում եղել է մի փոքր բարձր (համապատասխանորեն, 296.3 և 263.7/ 100 000 կանանց և տղամարդկանց թվի հաշվով), ընդ որում, կանանց մոտ ցուցանիշների զգալի բարձր մակարդակը գրանցվել է 36-59 տարեկանների խմբում: 59 տարեկանից հետո, բոլոր տարիքային խմբերում պատկերը փոխվում է` տարածվածության ավելի բարձր մակարդակ գրանցվում է տղամարդկանց շրջանում:

2023թ.-ին կանանց շրջանում առավել տարածված են եղել կրծքագեղձի (98.8/100,000), հաստ աղու (19.8/100,000) և արգանդի մարմնի (17.0/100,000) քաղցկեղները։ Տղամարդկանց շրջանում՝ թոքի/շնչափողի/բրոնխների (54.5/100,000), հաստ աղու (21.2/100,000) և ստամոքսի (18.7/100,000) քաղցկեղները։

Կանանց շրջանում քաղցկեղը վաղաժամ մահացության առաջին պատճառն է հանդիսացել, իսկ տղամարդկանց մոտ այն, ըստ վաղաժամ մահացության ցուցանիշի մակարդակի, միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին է զիջել:  

Ռիսկի գործոնների տարածվածությունը

Ծխախոտի օգտագործումը՝ Հայաստանում ծխում է բնակչության 28%-ը (տղամարդկանց 51%-ը, կանանց 2%-ը), ինչը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը (20%)։ Բացի այդ, ՀՀ-ում ծխողղների զգալի մասը սպառում է ծխախոտի միջինից բարձր քանակություն, ինչը ևս մեծացնում է առողջության վրա բացասական ազդեցությունը։

 Ալկոհոլի օգտագործումը՝ տղամարդկանց շուրջ 5․0%-ի, իսկ կանանց մոտ 1․8%-ի օնկոլոգիական հիվանդությունները պայմանավորված են ալկոհոլի օգտագործմամբ։ Ալկոհոլի օգռագործումը զգալիորեն մեծացնում է բերանի խոռոչի, կոկորդի, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը։

 Ճարպակալումը և ֆիզիկական անբավարար ակտիվությունը՝ չափահաս բնակչության 20%-ը տառապում է ճարպակալմամբ, իսկ 48%-ն ունի ավելորդ քաշ։ Այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են համաշխարհային միջին մակարդակը (ճարպակալման՝ 13%, ավելորդ քաշի՝ 39%), սակայն մոտ են եվրոպական միջին ցուցանիշներին (համապատասխանաբար, 22% և 50%)։  Բնակչության շուրջ 21%-ը ֆիզիկապես ոչ ակտիվ է՝ շաբաթական ունենալով 150 րոպեից պակաս չափավոր ֆիզիկական ակտիվություն։ Այս ցուցանիշը համեմատելի է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների միջին մակարդակի հետ, սակայն ավելի ցածր է համաշխարհային միջինից։

Ոչ առողջ սննդակարգը՝ բնակչության 76%-ը օրական չի օգտագործում բանջարեղենի և մրգերի առաջարկվող քանակությունը, իսկ վերամշակված մսի սպառումը բարձր է։ Վերամշակված մսամթերքի օգտագործման մակարդակն էապես գերազանցում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի մյուս երկրների ցուցանիշները, ինչը նպաստում է հաստ աղիքի քաղցկեղի բարձր տարածվածությանը։ Նշենք, որ Հայաստանում հաստ աղիքի քաղցկեղի հիվանդացության մակարդակը տարածաշրջանում ամենաբարձրն է։

Ոչ բարենպաստ էկոլոգիական վիճակը և մթնոլորտային օդի բարձր աղտոտվածությունը։

Հիմնական մարտահրավերները
1. Վաղ ախտորոշման բացակայություն
Հայաստանում քաղցկեղի 65%-ը ախտորոշվում է III-IV փուլերում, ինչը բարդացնում է բուժումը և նվազեցնում ապրելիությունը։ Թոքի և ստամոքսի քաղցկեղի դեպքում ուշ ախտորոշման մակարդակը հասնում է համապատասխանաբար 80%-ի և 70%-ի։
2. Սահմանափակ սկրինինգային ծրագրեր
Ներկայումս սկրինինգային ծրագրերով ընդգրկված է նպատակային խմբի կանանց միայն 30%-ը։
3. Օնկոլոգիական ծառայությունների անբավարարություն
Հայաստանում գործում է ընդամենը 5 օնկոլոգիական կենտրոն, ինչը բավարար չէ բոլոր հիվանդներին ժամանակին օգնություն ապահովելու համար։
4. Բնակչության ցածր իրազեկվածություն
Բնակչության մեծ մասը տեղեկացված չէ քաղցկեղի ախտանշանների և կանոնավոր հետազոտությունների կարևորության մասին։

Ուստի, քաղցկեղի դեմ ավելի արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է.
1. Ընդլայնել սկրինինգային ծրագրերը և բարձրացնել ախտորոշիչ ծառայությունների հասանելիությունը։
2. Բարելավել օնկոլոգիական ծառայությունների հասանելիությունը՝ ներդնելով ժամանակակից բուժման մեթոդներ և ամոքիչ խնամք։
3. Ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները՝ ներառյալ ծխելու դեմ պայքարը, առողջ սննդակարգի խթանումը և ֆիզիկական ակտիվության մակարդակի բարձրացումը։
4. Բարձրացնել բնակչության իրազեկվածությունը՝ քաղցկեղի վաղ ախտանշանների և կանոնավոր հետազոտությունների կարևորության մասին։

Քաղցկեղի դեմ պայքարը պահանջում է համակարգային և համատեղ ջանքեր՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ հասարակության ակտիվ մասնակցությամբ։ Միայն այսպես կարող ենք հասնել էական առաջընթացի և բնակչության կյանքի որակի բարձրացման։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Պատասխան բըդի տաք ընոր համար, թե ինչղ ձեր թեկնածուն Նիկոլին վերջին բառերով քֆուր կուդար, իսկ հըմի շեֆ պռիզնատ գուկա.Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյան Նիկոլ, այ տղա, ուշադիր էղի))) Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
23:17
WP. Զելենսկին չի համաձայնել ԱՄՆ-ին փոխանցել Ուկրաինայի օգտակար հանածոների 50%-ի իրավունքները
Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա օգտվել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ից։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:54
Վենսը քննադատում է ԵՄ հանձնակատարներին գրաքննության համար
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում  ունեցած ելույթի ժամանակ քննադատել է Եվրամիության հանձնակատարներին...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ռուսական տունը և Վ Բրյուսովի անվան համալսարանը համատեղ միջոցառումներ են իրականացնում
Հայաստանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչություն) և Երևանի Վ.Յա. Բրյուսովի անվան համալսարանը հիմնադրման 90-ամյակին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
22:09
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր գերմանացի գործընկերոջ հետ մասնակցել է կլոր սեղան-փակ քննարկմանը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «ԳԴՀ դաշնային զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Կարստեն Բրաուերի հրավերով...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ո՞նց ապրեմ այսպես, այսպես առանց քեզ. Անդրեի նոր հրապարակումը
Երգիչ Անդրեն, որի ամուսնալուծության մասին տևական ժամանակ ակտիվ լուրեր են պտտվում, այսօր` Սիրո տոնին նոր հրապարակում է արել: Անդրեն երգում է....
Աղբյուր` Panorama.am
21:33
Առանց ռազմաքաղաքական հավասակշռության, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը,...
Աղբյուր` Panorama.am
21:15
Հայտնաբերվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցից шտրճшնակով զինված 50 հազար դոլար հափշտակողները
Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները իրականացնելով...
Աղբյուր` Panorama.am
20:54
Փաշինյանը հանդիպել է գերմանացի խորհրդարանականների հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:49
Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին...
Աղբյուր` Panorama.am
20:45
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Միածնաէջ Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
20:34
«Խիզախների» այս «տաբռը» ցանկացած գնով փորձում է մոտեցնել ուկրաինական սցենարի կրկնությունը Հայաստանում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Եվ այսպես, միացյալ Արևմուտքը, Ուկրաինան մատաղ անելուց հետո, հրապարակավ հայտարարում է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Գորիսի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 3 մետր
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
20:13
ՔՊ-ի ԺՊ-ն. Ռուբեն Մխիթարյանը՝ Սարիկ Մինասյանի շպագատի մասին
Թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում նախորդ «սերիաների» ընթացքում համառոտ ներկայացնում է հայտնի պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
19:55
ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը․Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «ԵՄ-ին անդամագրվելու բիզնեսը ԵՄ-ին անդամագրվելու մասին քննարկումների ու քարոզչության...
Աղբյուր` Panorama.am
19:42
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում
ԵԱՏՄ-ն պետք է ակտիվացնի բիզնեսի հետ աշխատանքը միջազգային մակարդակում։ Նման առաջարկով հանդես է եկել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:24
Լապշինը հայտնել է Բելառուսում հայ բլոգերի ձերբակալության մասին
«Դեռ պաշտոնապես չի հաստատվել, բայց իմ տեղեկություններով Բելառուսում Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, բլոգեր, որը ...
Աղբյուր` Panorama.am
19:08
Պատմություն կա այս լուսանկարների հետևում․ Հայկ Դեմոյան
Պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Պատմություն կա այս լուսանկարների հետևում Այս լուսանկարներում պատկերված անձինք, որոնց մի մասը հիմա...
Աղբյուր` Panorama.am
18:59
Թուրքական «Trabzonspor» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական...
Աղբյուր` Panorama.am
18:47
ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ
Թրամփի վարչակազմի օրոք ներգաղթյալների արտաքսումները վախեցրել է շատ ներգաղթյալների՝ նույնիսկ օրինական։Արդյունքում գործատուները բախվել են լուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:34
100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում
 Երևանի ավագանու որոշմամբ` մայրաքաղաքում հաշվառված 100 տարին լրացած բոլոր տարեցներն ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես...
Աղբյուր` Panorama.am
18:23
Հունաստանը կաջակցի Թուրքիայի հետ սահմանին մշտական բնակություն հաստատողներին
Հունաստանի ընտանիքի և սոցիալական կարգավորումների նախարար Սոֆյա Զաչարաքը սահմանամերձ շրջանների զարգացմանն համար խորհրդարանում օրինագիծ է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի հետ քննարկվել են սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը․ ԱԳՆ
2025թ. փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Ի՞նչ է անում սույն պաշտոնյան. Նաիրա Կարապետյան
«Երբ ասում եմ, որ Հայաստանը չունի արտաքին ռազմավարություն, առաջնահերթությունների դոկտրին, կորցրել է ինքնապաշտպանական բնազդները, էլ չեմ...
Աղբյուր` Panorama.am
17:59
Եվս մեկ մեդալ՝ հրաձգության Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունից
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հարուստների առողջության ապահովագրությունը միջին խավի հաշվին. Ծաղիկ Վարդանյանի ահազանգը
«Այն որ 2023 թվականաից պետք է ներդրված լիներ  առողջապահական համակարգի ամենաթմբկահարվող բարեփոխումը,իսկ ես կասեի հեղափոխական ծրագիրը՝...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին, ՀՀ ԱԺ անունից իր աջակցությունը հայտնել
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիևում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արման Ծառուկյանը Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո խոսել է ապագայի իր ծրագրերի մասին
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը Նիկա Կելեխսաևի հետ հարցազրույցում խոսել է ռուս Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտի չեղարկումից հետո ապագայի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Անպատրաստ դատարան ներկայացած դատախազի պաշտոնն իջեցրել են
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ
12:05 13/02/2025

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}