
Տասնյակ գրքեր եմ կարդացել կրթության քաղաքականության մասին, որևէ գրքում չեմ հանդիպել կրթության նորաձև լինելու մասին. Սերոբ Խաչատրյան
«Ըստ գնահատականների «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը դառնում է շարժում, ուստի քննարկում ենք կենտորնական և մարզային կենտրոններ ձևավորելու հարցը... Գաղափարը, որ մեր բոլոր ձախողումների պատճառը, հետևաբար նաև՝ բոլոր հաջողությունների բանալին գիտելիքն է, վաղուց փաստորեն հասունացել էր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Աննա Հակոբյանը։ Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին՝ պարզելու թե ինչ կապ պարող է ունենալ Աննա հակոբյանի նախաձեռնությունը Հայաստանի կրթության ոլորտի վրա, և ընդհանրապես կարո՞ղ է ազդեցություն։
«Ես չեմ կարող այս պահին գնահատական տալ այդ ծրագրին, քանի որ չկա որևէ հանրային փաստաթուղթ, որի միջոցով հնարավոր կլիներ ծանոթանալ ծրագրի մանրամասներին։ Այսինքն՝ չկա ծրագրի հայեցակարգ, գործողությունների պլան, հետևաբար այս պահին դեռ ոչինչ չեմ կարող ասել։
Ինչ վերաբերում է անվանը՝ «Կրթվելը նորաձև է», ճիշտն ասած տասնյակ գրքեր եմ կարդացել կրթության քաղաքականության, տեսությունների հետ կապված, որևէ գրքում չեմ հանդիպել, որ կրթության նորաձև լինելու մասին խոսք գնա, հետևաբար, կարծում եմ, որ լավ կլինի բացատրվի, թե ինչ է նշանակում «Կրթվելը նորաձև է» արտահայտությունը։
Այսինքն այն նշանակում է, որ նոր ձևերո՞վ պետք է կրթվենք, նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր կրթվում են, ավելի հարուստ մարդի՞կ են, ինչպես նորաձևության մեջ է ընդունված՝ ավելի տեսանելի մարդիկ են։ Կարծում եմ, որ տերմինը պետք է բացատրվի և նաև հիմնավորվի, թե ասենք ինչ հետազոտությունների, ինչի վրա է հիմնվում «Կրթվելը նորաձև է» կոնցեպքտը։
Երբ այդ ամենը լինի, ապա կարծում եմ հնարավոր կլինի ինչ-որ բան քննարկել, բայց այս պահին այն տեսանյութերը, որոնք տարածվում են, դրանցում ձայն չկա, որ իմանանք ինչ է խոսվում, ու քննարկվում»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ երևի որոշել են լրացնել իրենց կոմպլեքսները. Կարեն Քոչարյանը՝ «Կրթվելը նորաձև է» արշավի մասին
- Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
- Հարցը տեղին չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության մասին
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


