
Էրդողանը և ալ-Շարաան կքննարկեն Սիրիայում թուրքական ավիաբազաներ ստեղծելու հարցը. Reuters
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Ահմեդ ալ-Շարաան այսօր Անկարայում կայանալիք բանակցությունների ժամանակ կքննարկեն Սիրիայում թուրքական ավիաբազաներ ստեղծելու հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարաան և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Անկարայում կքննարկեն համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որը ներառում է թուրքական ավիաբազաների ստեղծումը Սիրիայի կենտրոնում և նոր սիրիական բանակի ուսուցում։ Այդ մասին հայտնում են գործին տեղյակ չորս աղբյուրներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է նյութում։
Տարածաշրջանային հետախուզության աշխատակիցը, Սիրիայի անվտանգության աշխատակիցը և Դամասկոսում գործող արտաքին անվտանգության աղբյուրը գործակալությանը հայտնել են, որ բանակցությունները կներառեն թուրքական երկու բազաների ստեղծումը արևելյան Սիրիայի կենտրոնական անապատային հսկայական շրջանում, որը հայտնի է որպես Բադիա:
Լրահոս
Տեսանյութեր

Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք. ՀՀ-ում Իրանի դեսպան


