
Սպերցյանը կարծում է, որ Հարությունյանը կարող է հայտնվել թոփ 5 լիգաներում
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է իր հայրենակից Գեորգի Հարությունյանի հունգարական «Պուշկաշ-Ակադեմիա» ակումբ հեռանալու մասին։
«Իհարկե, ես նեղված եմ, որ նա հեռացավ և այլևս մեզ հետ չէ։ Յուրաքանչյուր ոք ունի իր ճակատագիրը, մենք միայն աջակցելու ենք նրան, որպեսզի նա աճի որպես ֆուտբոլիստ և հայտնվի թոփ 5 առաջնությունների թիմում։ Նա կարող է դա անել,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Գեորգի Հարությունյանը Կրասնոդարի ակադեմիայի սան է։ Նա իր նորամուտը թիմում նշել է 2022/2023 մրցաշրջանում։ Նա հիմնական կազմում անցկացրել է 20 հանդիպում և միայն մեկ անգամ է կարողացել գոլի հեղինակ դառնալ։
Հունվարի վերջին Հարությունյանը հեռացել է «Կրասնոդարից» և տեղափոխվել «Պուշկաշ-Ակադեմիա» ՝ պայմանագիր կնքելով մինչև 2028 թվականի ամառ։ Տրանսֆերի գումարը կազմել է մեկ միլիոն եվրո։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


