
2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։
Այսպես՝
• Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել է նշված գործոնների ազդեցությունների չեզոքացմանը զուգահեռ։ Արդյունքում 2024թ. ՏԱՑ-ը կազմել է 8.0%՝ լինելով նախորդ տարվա ՏԱՑ-ից շուրջ 1.8 տոկոսային կետով ցածր։ Սակայն 2024թ. ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի իրական աճի միջև տարբերությունն ավելի մեծ է եղել, ինչը նշանակում է, որ 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի։
• 2024թ. տնտեսության կառուցվածքը շարունակել է վատթարանալ։ Ամփոփելով 2024թ. տնտեսական ցուցանիշները` կարելի է նկատել, որ աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են առևտուրը (հիմնականում վերաարտահանման որոշ մասի արտացոլման հետևանքով) և ծառայությունները (հիմնականում ֆինանսական ոլորտում)։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, մինչդեռ արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Ստացվում է, որ տնտեսությունն ավելի շատ կախվածություն է ձեռք բերել ժամանակավոր գործոններով մղվող աճից, մինչդեռ երկարաժամկետ աճի համար կարևոր գործունեության տեսակների դերը նվազել է։
• Արդյունաբերության, ինչպես նաև արտահանման կառուցվածքում նույնպես տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր։ Արդյունաբերության կառուցվածքում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) սննդամթերքի, խմիչքի և հագուստի արտադրության տեսակարար կշիռները (որոնք պատմականորեն կարևոր դեր են ունեցել ՀՀ մշակող արդյունաբերության համար) նվազել են՝ ընդհանուր շուրջ 1.9 տոկոսային կետով, մինչդեռ հիմնական մետաղների արտադրության (հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանումն է) կշիռը նույն ժամանակահատվածում էականորեն աճել է 7.1 տոկոսային կետով։ Նման իրավիճակ է նաև արտահանման կառուցվածքում։
• Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։ Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
- Ոստիկանության և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, մինչդեռ տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Սեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Հունիսի տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Մտահոգիչ է կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


