
Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց
Թուրքիայի Անթալիա նահանգում միջքաղաքային ավտոբուս է թռել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով տուժել է 33 մարդ։ Վթարի մասին չորեքշաբթի հայտնել է TRT Haber-ը։
Վթարը տեղի է ունեցել Գազիփաշա միկրոշրջանում, ավտոբուսը Անթալիայից ուղևորվում էր Թուրքիայի արևելքում գտնվող Ադըյաման շրջան։
«Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան ճանապարհից դուրս է ընկել դեպի ձորը։ Վթարի հետևանքով տուժել են 30 ուղևորներ, վարորդը և նրա երկու օգնականները»,– հաղորդում է հեռուստաալիքը։
«Տուժածներից 8-ը անչափահասներ են եղել։ Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հավելել է TRT-ն։
Իր հերթին DHA գործակալությունը հայտնում է, որ ավտոբուսը դուրս է թռել մայրուղուց և ընկել 25 մետր բարձրությունից։ Գործակալությունը մանրամասնում է, որ տուժածներից 10-ի վիճակը ծանր է։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
- Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Լրահոս
Տեսանյութեր

Հարկերը վճարենք ու տեսնենք, թե իրենք ինչ ցոփ ու շռայլ կյանք են վարում. Տնտեսվարողներ


