Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացմունքները կիսում եմ, հասկանում եմ այն մարդկանց պահանջներն ու արձանագրումները, որոնք արվում են»,- «մարտի 1»-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում հայ գերիների դատավարությունների, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու մասին վկայող լուսանկարների մասին հարցերին։
Նա նշեց, որ ՀՀ ԱԳՆ, ինքը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հստակ գնահատական են տալիս։
«Այդ ուղությամբ հնարավոր դիվանագիտական աշխատանքներն արվում են»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս հարցում փորձում են գործել բանաձևերով։
«Մենք բանակցություններում բոլոր այդ հարցերը բարձրացնում ենք։ Ընդ որում բարձրացնում ենք Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այդ ուղղությամբ արվում են, գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում։ Քանի դեռ արդյունք չեն տվել, չեն երևում։
Մենք պետք է հասկանանք, թե ինչ գործիքներ ունենք իրատեսորեն, որ կարող ենք օգտագործել և արդյոք այդ գործիքները չեն օգտագործվում։
Մենք շարունակում ենք ստանալ տեղեկություններ, որ նրանց նկատմամբ կիրառվում են... Արդեն իսկ խոշտանգումների մասին տեղեկությունները բացահայտ են։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում։ Ինչո՞ւ ենք հիմա հայտարարություն անում այդ մասին. տեսնում ենք, որ այլևս սադրել չենք կարող, արդեն դա տեղի է ունեցել»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է օրեր առաջ իր հայտարարությանը, որ բանակցությունների ընթացքում այնպիսի բանաձևի եք հանգել և առաջարկել են Բաքվին, որն ընդունելի կլինի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, պատասխանելով հարցին՝ գոնե Հայաստանի ժողովուրդը կարո՞ղ է իմանալ, ինչ բանաձևի մասին է խոսքը, Փաշինյանն ասաց. «Ես ասել եմ՝ համոզված եմ, որ ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար էլ, Ադրբեջանի ժողովրդի համար էլ։ Ես ասացի, թե ինչն է պատճառը որ հիմա դրա մանրամասների մասին չեմ խոսում։
Երբ որ մենք Ադրբեջանի պատասխանը կստանանք, դրանից հետո տեղի կունենա ավելի մանրամասն բացահայտումը։ Դա կարող է տեղի ունենալ երկու պատճառով. Ադրբեջանը համաձայն է, արդեն դա պետք է հրապարակայնացվի, կամ՝ համաձայն չէ Ադրբեջանը, դա մեզ ինչ որ առումով բարոյական իրավունք կտա հրապարակայնացնել»։
Նիկոլ Փաշինյանը չցանակացավ մեկնաբանել, թե ինչ տպավորություն է ստացել Թրամփ-Զելեսնկի երեկվա հանդիպումից։