Գյումրում 37 թիվ է, վախի մթնոլորտ. Մարտուն Գրիգորյան
Քաղաքական
11:54 20/03/2025
Հայաստան

Գյումրում 37 թիվ է, վախի մթնոլորտ. Մարտուն Գրիգորյան

Գյումրու ավագանաու արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանն ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ քաղաքում կարծես 37 թիվը, լինի, վախի մթնոլորտ է, տոտալ վերահսկողություն։

«Մարդկանց, որոնք աշխատանքով օրվա հացն են վաստակում, վախեցնում են։  Ասում են, եթե լայքեք Մարտուն Գրիգորյանի տարածած նյութերը աշխատանքից կազատենք, աշխատավարձ չեք ստանա։ Ժողովուրդ, վաղը-մյուս օր, որ երկիրը չեղավ, էդ աշխատավարձն էլ չի լինելու, դուք էլ չեք լինելու, ես էլ չեմ լինելու։ Լավ մտածեք։ Խոստացեք, ցուցակ են ուզում, տվեք, բայց դուք գիտեք՝ ինչ պետք է անեք»,-ասաց Գրիգորյանը։

 

Placeholder
Գյումրում 37 թիվ է, վախի մթնոլորտ. Մարտուն Գրիգորյան