ԱԺ-ն քննում է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը
Քաղաքական
12:37 27/03/2025
Հայաստան

ԱԺ-ն քննում է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Դատախազի ելույթը Ազգային ժողովում՝ այստեղ։ 

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկա չեն միջնոդրագրի քննարկմանը։ Ներկա չէ նաև Տարոն Մարգարյանը։ Ավելի  վաղ նաև հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին։

Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ՝ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել էր.

«Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։

...  Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։

Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում»,- նշված էր Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ-ն քննում է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը