Չեմ լացում, լավ չեմ զգում. Սրբուհի Գալյանը դուրս եկավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումից
Քաղաքական
16:21 31/03/2025
Հայաստան

Չեմ լացում, լավ չեմ զգում. Սրբուհի Գալյանը դուրս եկավ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումից

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որն Ազգային ժողովում  մասնակցում է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը, նիստերի դահլիճից դուրս եկավ հուզված։

Արդեն գրել ենք, որ հանդիպումն անցնում է լարված մթնոլորտում։ Դահլիճց լսվում են գոռոցներ, բղավոցներ։

«Չեմ լացում, ժողովուրդ, լավ չեմ զգում, գնում եմ լվացվելու»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ներսում «ոչ մի աղետալի բան չի կատարվել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder