Վաղը ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի
Հասարակություն
16:47 16/04/2025
Հայաստան

Վաղը ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է կարճատև անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։



​​Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռու, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 16-ին և 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +19-ի