Իշխանական ԶԼՄ-ի հրապարակման առթիվ Մեսրոպ Առաքելյանը դիմել է գլխավոր դատախազություն
Իրավունք
13:46 17/04/2025

Իշխանական ԶԼՄ-ի հրապարակման առթիվ Մեսրոպ Առաքելյանը դիմել է գլխավոր դատախազություն

«Արցախցիների նկատմամբ ատելության և բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին՝ քաղաքացու, լրագրողի և իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով»,-այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա նշում է՝ նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder