Ոստիկանների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության կողմից. Նարեկ Սարգսյան
Իրավունք
13:22 01/05/2025
Հայաստան

Ոստիկանների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳՆ հակակոռուպցիոն վարչության կողմից. Նարեկ Սարգսյան

ՆԳՆ նախարարաի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանում է տարածել Արմավիրում՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքին.

«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder